Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը դիմում են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին:
Նրանց մանդատները կփոխանցվի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարներին: Իսկ այդ ցուցակով հաջորդ համարներում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Միսակ Սարգսյանն ու Գառնիկ Վարդանյանը: