Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Քննությունը թող պարզի՝ ձեր հովանավորյալները ինչպե՞ս հարստացան, ու ձեր կինը ինչի՞ դիմաց էր մարդկանց պաշտոններ բաժանում. «Իմ քայլի» ավագանին՝ Մարությանին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պարոն Մարության, շնորհակալ ենք, որ չեք զլացել և համագործակցել եք բոլորիս հայտնի փիառ մասնագետների ու խմբերի հետ ելույթը կազմելիս, սակայն պիտի արձանագրենք, որ նրանց ձեռագիրը ձեր տեքստում առավել քան առկա է։ Պարոն Մարության, դուք կրկին փորձում եք երևանցիներին մոլորեցնել ու ներկայանալ որպես ազնիվ, որպես հեղափոխական քաղաքապետ, ով հերոսաբար հրաժարվել է աշխատավարձի բարձրացումից, ով քննադատում է աշխատավարձերի բարձրացումները, ով դա ներկայացնում է որպես ոչ թե լավ, այլ նորմալ։ Պարոն դեռևս քաղաքապետ, դուք ձեր տան վերանորոգման պրարաբին բերել նշանակել եք Երևանի շինբարեկարգման վարչության պետ։ Ինչպե՞ս են փոխվել այդ մարդու ֆինանսական միջոցներն ու կարողությունները նշանակումից հետո, պարոն Մարության։ Էդ փոփոխությունը աշխատավարձո՞վ է միայն պայմանավորված, պարոն Մարության։

Ու եթե՝ ոչ, ապա դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Լավ ու կամ նորմա՞լ է, պարոն Մարության, որ հեղափոխությունից հետո ամիսներով ձեզ խնդրում, համոզում, պաղատում էինք, որ քաղաքապետարանի կոռուպցիայի մարմնացում հանդիսացող պաշտոնյաներին հեռացնեք քաղաքապետարանից։ Դրանք մարդիկ էին, պարոն Մարության, ովքեր ապականել էին քաղաքային կառավարման ամենակարևոր ոլորտները։ Պարոն Մարության, ձեր ֆիլմերից մեկի ռեժիսորը, մյուսի դերասանը, մյուսի գրիմյորը՝ բոլորը, պարոն Մարության, քաղաքապետարանում անցել են պատասխանատու պաշտոնների։ Դա՞ է ձեր դավանած հեղափոխական արժեքը, դա՞ է լավը կամ նորմալը, պարոն Մարության։ Ձեր կինը, պարոն Մարության, ձեր կինը գնում է համայնքային հիմնարկներ, մարդկանց է ազատում աշխատանքից ու կամ նշանակում աշխատանքի։ Դա լա՞վ է, թե՞ նորմալ, պարոն Մարության։ Դա՞ է հեղափոխական արժեքը, պարոն Մարության։ Էժան պոպուլիզմով փորձում եք խոսել պաշտոնյաների աշխատավարձից, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ, պարոն Մարության, բայց դեռ քննությունը պիտի ցույց տա, թե ձեր մտերիմներից, քաղաքապետարանում պաշտոն ստացածներից ո՞վ և ի՞նչ ունեցվածք է դիզել, ու դրա քանի՞ տոկոսն է աշխատավարձով։ Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե ձեր կինը ի՞նչ շարժառիթներով էր մարդկանց աշխատանքի նշանակում տարբեր ՀՈԱԿ-ներում։ Քննությունը, պարոն Մարության, պիտի ցույց տա, թե ձեր ո՞ր մտերիմն է պատասխանատվությունից փախչելու նպատակով արդեն փախել նաև երկրից։ Դուք, պարոն Մարության, Արմեն Գալջյանի հետ զրույցի ժամանակ, երբ ես առաջարկում էի փոխել փոխքաղաքապետերից մեկին՝ ձեզ շատ հայտնի պատճառով, դուք, պարոն Մարության, ուղիղ տեքստով ինձ ասացիք, որ մենք ձեր թիմը չենք, դուք այլ թիմով եք գնալու մյուս ընտրություններին։ Պարոն Մարության, ինչո՞ւ սրա մասին չեք ասում երևանցիներին, ինչո՞ւ եք շարունակում ձեզ ներկայացնել ընդամենը կուսակցությունից դուրս գալու համար հեռացվող հալածյալ։ Դուք, պարոն Մարության, ձեր ելույթով ևս մեկ անգամ փաստեցիք, որ նույն՝ առնվազն տեքստային մակարդակով միասնական եք հենց այդ հակահեղափոխական ուժերի հետ, պարոն Մարության։

Դուք, ձեր անձնական պաշտպանության տակ գտնված կոռումպացված պաշտոնյաները, ձեր կինը, պարոն Մարության, հեղափոխության կրողը չեք և լինել չեք կարող։ Ինչ-որ պահից սկսած՝ դուք, ձեր կինը ու ձեր հովանավորյալ կոռումպացված պաշտոնյաները, պարոն Մարության, դարձել եք հենց հակահեղափոխությունը։ Ու դուք պիտի գնաք, պարոն Մարության, պիտի գնաք ու ձեզ հետ տանեք կոռուպցիայի, խնամիաբարեկամական կապերի ու մնացածի վերջին փշրանքները։ Ասում եք՝ սպասեցի իրավիճակը հանդարտվի, դեկտեմբերի 7-ին իրավիճակը հանդա՞րտ էր, պարոն Մարության, որ ՔՊ-ից դուրս գալու դիմում էիք գրում։ Դեկտեմբերի յոթին, պարոն Մարության, Երևանում ձեր նոր սատարող ուժերը Չաուշեսկու էին բեմադրում։ Դա՞ էր ձեր պատկերացրած հանդարտը, դա՞ էր ձեզ վախեցրել, պարոն Մարության։ Ու դուք, պարոն Մարության, էդպես էլ երևանցիներին չասացիք այն թիմի գոյության մասին, որի մասին հայտնել եք ինձ, որովհետև դուք, պարոն Մարության, մի խնդիր եք լուծում, և այդ խնդրի լուծման համար ազնվությունը ձեզ պետք չէ, եթե պետք լիներ, չէիք ասի, թե երեխաներին հանդիպելու ժամանակ չունեք, էն պարագայում, երբ աշխատանքի գալիս եք կեսօրից հետո, Անկախության տոնին էլ չեք մասնակցել՝ էլի երեխաների հետ արձակուրդում գտնվելու բերումով։ Շարունակեք պոպուլիստական ոճի հայտարարությունները ձեր՝ իբր թունդ հեղափոխական պաշտոնավարման մասին, իսկ քննությունը թող պարզի, թե այդ թունդ հեղափոխական պաշտոնավարման ձեր հովանավորյալները ինչպե՞ս հարստացան, ու ձեր կինը ինչի՞ դիմաց էր մարդկանց պաշտոններ բաժանում քաղաքապետարանում։

Եվ վերջում, պարոն Մարության, դուք մեզ մեղադրեցիք հեղափոխության արժեքներից հրաժարվելու մեջ և հանդես եկաք որպես հեղափոխության պաշտպան, երբ ամենածանր պահին լքել եք հեղափոխական թիմը։ Բայց, անկեղծ ասած, մեզ համար նորություն չէ, երբ հեղափոխության արդյունքում պաշտոն ստացած անձինք հարվածում էին մեր թիմին և վարչապետին՝ հեղափոխության պաշտպանի դիմակը հագած։ Դրա ամենավառ ապացույցը Արթուր Վանեցյանն էր, ով պաշտոնը թողնելուց հետո մեզ կոչ էր անում հավատարիմ մնալ հեղափոխությանը, իսկ հետո բոլորս տեսանք, թե որտեղ հայտնվեց Արթուր Վանեցյանը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Հույս ունենք, որ ձեր ապագա քաղաքական հանգրվանը չի ավարտվի այդ նույն տեղում՝ այդ նույն մարդկանցով շրջապատված։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում