Դեկտեմբերի 22-ին սկսվել Է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը Ֆրանսիայի Ռեյոնիոն կղզում, որը գտնվում Է Հնդկական օվկիանոսում: Այդ մասին, իր կայքում հաղորդել Է տեղի հրաբխագիտական դիտարանը:
Դիտարանի տվյալներով՝ մասնագետները հրաբխի հարավային լանջին սեյսմիկ ակտիվություն են գրանցել տեղական ժամանակով 01:15-ին (համընկնում Է Երեւանի ժամանակին), իսկ այնուհետեւ ցնցումներ, որոնք կարող են ազդանշանել մեկերեւույթին մագմայի մոտենալու մասին: Անվտանգության նկատառումներով՝ կղզու իշխանությունները ժամանակավորապես արգելել են մուտքն Անկլո Ֆուկե հրաբխագոգ եւ Պա դը Բելկոմբ դիտահրապարակ, ինչպես նաեւ թռչող ապարատների վայրԷջքը հրաբխի մերձակայքում: 2021 թվականի ապրիլին երկու զբոսաշրջիկների, որոնք մեկնել Էին դիտելու Պիտոն դը լա Ֆուռնեզի ժայթքումը, մահացած են գտել հրաբխի խառնարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-