Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Պետությունը 2022 թվականին մշակույթի ոլորտին կտրամադրի 1 մլրդ 600 մլն դրամ

2022 թվականին պետությունը մշակույթի ոլորտին կտրամադրի 1 մլրդ 600 մլն դրամ:

Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նա հիշեցրեց, որ 2021-ին համավարակի, պատերազմի ողբերգական հետևանքների պատճառով պետական բյուջեն մի քանի անգամ կրճատվել է: Կրճատվել է նաև մշակույթի ոլորտին տրամադրվող գումարը, սակայն 2022-ին մշակույթին հատկացվող գումարը կհասցվի այն շեմին, որը կար 2020 թվականին:

«2021 թվականին հատկացվել էր շուրջ 834 մլն դրամ, իսկ 2022-ին՝ շուրջ 1 մլրդ 600 մլն դրամ: Այստեղ ընդունում ենք և՛ ուղղակի դրամաշնորհները, և՛ մրցութային կարգով հատկացվելիք գումարները»,-ասաց փոխնախարարը:

Խզմալյանն ընդգծեց, որ աննախադեպ ծավալների են հասել 2019-2020-2021 թվականներին թատերահամերգային կառույցներին, թանգարաններին, մշակութային այլ հաստատություններին կապիտալ հատկացումների ծավալները: «2021-ին թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրման ծրագրով հատկացվել է 174, 8 մլն դրամ, այստեղ և՛ Պարոնյանի թատրոնին հատկացվելիք 1, 5 մլն դրամն է, և՛ Երևանի կամերային պետական թատրոնին, Համազգային թատրոնին, որին բոլորովին վերջերս կառավարության որոշմամբ տրամադրվեց 168 մլն դրամ: Սա համարում եմ տարվա լավագույն ձեռքբերումներից մեկն ու շնորհավորում եմ թատրոնի ամբողջ կազմին: Սա վերջը չէ. պետական բյուջեով գրեթե նույն ծավալով հատկացում կլինեն նաև 2022 թվականին, և մենք կունենանք լիարժեք զինված, վերազինված մի կառույց: Սա համահունչ է այն արդյունքներին, որոնք Համազգային թատրոնը գրանցում է վերջին ժամանակաշրջանում»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց՝ 2020-ին Տիկնիկային թատրոնին հատկացվել էր 21 մլն դրամ և ամբողջությամբ արդիականացվել էր լուսային տեխնիկան, իսկ այժմ ՀՀ կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, ըստ որի՝ շուրջ 44 մլն դրամ գումար կարող է հատկացվել արդեն ձայնային տեխնիկայի արդիականացման համակարգի համար:

Փոխնախարարը հույս ունի, որ նախագիծը կընդունվի ու ամբողջապես արդիականացված մանկական թատրոն կունենանք:

Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ նորոգման ծրագրով հատկացվել է 54, 5 մլն դրամ, ներդրումներ թանգարանների ու պատկերասրահների հիմնանորոգման ծրագրով՝ 108, 5 մլն դրամ, աջակցություն քանդակների, արձանների պատրաստման, տեղադրման ու վերականգնման աշխատանքներին ուղղված ծրագրով՝ 96, 4 մլն դրամ, հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում ծրագրի շրջանակում՝ 242, 7 մլն դրամ, իսկ կինեմատոգրաֆիայի ծրագրով Հայաստանի ազգային կինոկենտրոնին հատկացվել է 20 մլն դրամ:

2022-ին շուրջ 1 մլրդ դրամ հատկացվելու է թատերահամերգային կազմակերպությունների կապիտալ նորոգումների և նյութատեխնիկական բազայի արդիականացմանը:

«767 մլն դրամ տրամադրվելու է նյութատեխնիկական բազայի համալրմանը: Ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման ծագրով՝ շուրջ 213 մլն դրամ, իսկ հուշարձաններին կհատկացվի 108 մլն դրամ: Սա աննախադեպ ցուցանիշ եմ համարում: Մենք բարձրացնում ենք մեր չափանիշները պետական կառույցների ֆինանսական ինքնավարության և ներկայանալիության տեսանկյունից, ուրեմն պետք է աջակցենք, որ այդ արտաբյուջեի գեներացման համար լինեն համապատասխան պայմաններ, իսկ դա առանց ժամանակակից տեխնիկայի դժվար է պատկերացնել»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝այդ ծրագրերից օգտվել ու օգտվելու են այն կառույցները, որոնք լայն միջազգային համագործակցություն են ապահովել, հանդես են եկել հեղինակավոր միջազգային փառատոններում, ներկայանալի են եղել ու թույլ են տալիս ասելու, որ ժամանակակից հայ թատրոն կա:

Այդ կառույցներից են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Մայր թատրոնը, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երևանի մնջախաղի պետական և այլ հաստատություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում