Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Նախ քաղաքականություն, հետո դեսպան. Հայաստանի ռուսական դիլեման

ՌԴ նախագահ Պուտինը հայ-ռուսական բարեկամությանը նպաստելու համար պարգևատրել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին:  Չի բացառվում, որ սա ըստ էության հրաժեշտի պարգև է՝ դիվանագիտական աշխատանքը կամ ծառայությունը Ռուսաստանում ավարտին մոտենալու կապակցությամբ: Հայաստանյան օրակարգում դեսպանի հնարավոր փոփոխության մասին խոսակցությունները շրջանառվում են վաղուց: Այդ մասին մեկնաբանություններ սկսեցին հայտնվել նաև ռուսական որոշ տիրույթներում, ընդ որում նկատելիորեն նենգափոխումների տրամաբանությամբ, որ հաճախ է նկատվում այդ տիրույթների՝ Հայաստանի հանդեպ մեկնաբանություններում և գնահատականներում:

Երբ և ով կփոխարինի Վարդան Տողանյանին, որը տարիներ առաջ իր հերթին փոխարինեց Արմեն Սմբատյանին՝ կոմպոզիտորին, որն ի դեպ այսօր անցնում է քրեական գործով որպես ՝ ԱՕՔՍ-ի շենքի օտարման գործընթացի համար: Թվում է, որ սա ըստ էության ՌԴ դեսպանի խնդրի հետ կապ չունեցող դրվագ է, բայց միայն առերևույթ: Սա բավականին խոսուն ցուցիչ է, թե ինչպես է ընկալվել Հայաստանի քաղաքական ղեկավարության շրջանում այդ կարևորագույն կարգավիճակը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան: Ընկալման խնդիրը արտացոլվեց նաև Վարդան Տողանյանի նշանակմամբ: Դա ըստ էության թե դիվանագիտական նշանակում չէր, թե քաղաքական նշանակում չէր: Թե ինչ նշանակում էր, այս պահին թողնենք մի կողմ, որովհետև հայ-ռուսական հարաբերության իմաստով գերխնդիրը եղել ու շարունակում է մնալ այդ հարաբերությունը դիվանագիտական-քաղաքական բովանդակության դաշտ բերելը: Սա իհարկե չափազաց տարողունակ ու բարդ գործընթաց է, որի պատասխանատվությունը օբյեկտիվորեն չի կարող լինել միայն դեսպանի ուսերին, և թերևս բոլորովին չի կարող լինել դեսպանի ուսերին: Ըստ այդմ, նման իրավիճակում դեսպանների գործունեությունը դիտարկելիս, պետք է արձանագրել, որ լայն իմաստով այն միշտ արտահայտում է պետական մոտեցումը: Երբ այն կա, դեսպանը չի կարող շեղվել դրանից, երբ չկա՝ դեսպանից որևէ բան պահանջելն էլ դառնում է անիմաստ: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի մասշտաբային, ու նաև առանձնահատուկ տիրույթի ու սուբյեկտի, ինչպիսին Ռուսաստանն է:

Բանն այն է, որ դեռ պետք է կոնցեպտուալ առումով ձևավորվի Ռուսաստանի հանդեպ Հայաստանի քաղաքականությունը՝ թե տակտիկական, թե ռազմավարական չափման հարթություններում: Ներկայումս Ռուսաստանի հանդեպ ձևավորված է կամ «երդվյալ հավատարմությունն ու հպատակությունը», կամ «խորը ատելությունը», որը ունի թե արտաքին, թե լռելյայն դրսևորումներ: Եվ իհարկե սա գալիս է նաև նրանից, որ այդ «զգայական արձագանքները» խթանում է հենց ինքը Ռուսաստանը, նախընտրելով, որ Ռուսաստանի հետ հարաբերության խնդիրը հայկական պետականության և հասարակական-քաղաքական կյանքի շրջանակում միշտ գտնվի զգայական աստիճանի վրա, առավել ևս երկու ծայրահեղությունների: Այդ միջավայրում, Հայաստանի դեսպանները կամա, թե ակամա ծառայում են հայ-ռուսական բարեկամությանը, հայկական քաղաքականությունն իրացնելու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում