Tuesday, 21 03 2023
Տիգրանաշենի ոլորաններում ձորը գլորված բեռնատարի վարորդը մահացել է
Լավրովի սպառնալիքները առարկայացան․ կա մեկ հայ գերեվարված՝ Սև լճի հատվածում
Մտքեր են փոխանակել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Ռուս-ադրբեջանական արշավը՝ ԵՄ դիտորդության դեմ
Տարոն Միրոյանն ու Դավիթ Դալլաքյանը հարցաքննվել և ազատ են արձակվել
23:10
«Չինաստանը Ռուսաստանին ռազմական հանցագործությունների դիվանագիտական ​​ծածկոց է ապահովում». Բլինքեն
Թուրքիան «պլստու՞մ» է չին-ռուսական ծրագրերից․ Էրդողանը հայտարարել է
23:00
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ու Մոլդովայի ռուսամետ օլիգարխների դեմ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նորիկ Սարգսյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ
Թուրքիայի դերի թուլացումը Հրվ. Կովկասում հզորացնելու է Արևմուտքի դերը
22:15
Ղրիմում քաղաքացիական բնակչության համար արյան և դեղամիջոցների պակաս կա
Լավրովի նշած անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը չունի որևէ տեղ և դեր
21:50
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց
Էրդողանը պաշտոնապես գրանցվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու
Վրաստանի խորհրդարանը վերադարձնում է ապաօլիգարխացման օրենքը
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը համակերպվել են, որ էսկալացիան անխուսափելի է. պատրաստվում են լուռ հետևել
ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ԱԳ փոխնախարարը՝ ԳԴՀ խորհրդարանականներին
Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է Արցախի հետ բանակցությունները. Արցախի ԱԳՆ
20:30
Սթոլթենբերգն ակնկալում է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները
ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Հայկ Կոնջորյան
20:10
Պուտինը հայտարարել Է Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ փոխգործակցության ընդլայնման մասին
20:00
Պենտագոնը ծրագրում է աշնանը սկսել Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինային
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:40
Իտալիան աջակցում է Արևմտյան Բալկանների անդամակցությանը Եվրամիությանը
19:30
Կրեմլում կայացել է Պուտինի և Սի Ծինփինի պաշտոնական հանդիպման արարողությունը
19:20
ԱՄՆ պետդեպն իր զեկույցում անդրադարձել է ադրբեջնական զինուժի վայրագություններին Հայաստանի դեմ ագրեսիայի ընթացքում

Հեղափոխությունից 3 տարի անց՝ կադրային սով․ իշխանության որոշումը կանգ առավ Ռուբինյանի վրա՝ կադրային դիվանագետներին չվստահելո՞ւ պատճառով

ԱԺ փոխխոսնակ, Արտաքին գործերի նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի կողմից Թուրքիայի հետ  առաջիկա բանակցություններում բանագնաց նշանակելը մի քանի օր է  քաղաքական ու փորձագիտական շրջանակներում լայն քննարկման առարկա  է դարձել։

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան իր կողմից բանագնաց է նշանակել կադրային դիվանագետի, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըրչին։ Եվ այս ֆոնին դիվանագիտական ասպարեզում փորձ չունեցող Ռուբինյանի նշանակումը տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել։

Մյուս կողմից էլ, մասնագետները նշում են, որ Փաշինյանի որոշումը քաղաքական էր և այդ գործում Փաշինյանը կարող էր հույս դնել միայն իր լիակատար վստահությունը վայելող անձի վրա, իսկ Ռուբինյանը հենց այդպիսին է։Եվ այս մոտեցման կողմնակիցները պնդում են նաև, որ Փաշինյանը ցանկության դեպքում կարող էր դիպկորպուսում գտնել ծանրակշիռ մի դիվանագետի, որն իր փորձառությամբ Քըլըրչին չէր զիջի, սակայն,  կառավարության ղեկավարը նման ռիսկի գնալ չէր կարող, քանի որ կադրային դիվանագետները հիմնականում նախկին իշխանությունների օրոք են նշանակվել և  այս առումով ռիսկերը շատ են։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ գործընթացը մեկ անձի շուրջ չի պտտվում և այստեղ պետք է թիմ աշխատի․ «Շատ ավելի կարևոր է, թե ինչպիսի թիմ կունենա Ռուբեն Ռուբինյանը, քան  հենց իր անձը։ Իհարկե ցանկալի կլիներ, որպեսզի մեր կողմից նշանակված համարժեք դիվանագետ ունենայինք, բայց գուցե իշխանությունը չի գտել նման մի դիվանագետ, ով և՛ կունենա մասնագիտական բարձր ունակություններ և՛ հուսալի լինի, ինչը նույնպես կարևոր է նման բարդ ու նյարդային գործընթացում, քանի որ գործընթացն իսկապես բարդ ու նյարդային է լինելու։ Հավանաբար հաշվի առնելով հանգամանքը, որ չկա նման անձ, ով կարող է համատեղել այդ երկու կարևոր գործոնները, որոշում է կայացվել նշանակել Ռուբինյանին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որպեսզի հավաքվի այնպիսի թիմ, որը կարողանա թե գործընթացում և թե՛ դրա արդյունքներում արտացոլել  Հայաստանի մոտեցումները․«Եթե կունենանք նման թիմ, ապա կարծում եմ՝ Ռուբեն Ռուբինյանը ևս կկարողանա հարցը գլուխ բերել»։

Ռոբերտ Ղևոնդյանը շեշտում է՝ այդպիսի գործընթացում պետք է լինի այնպիսի մեկը, որը կունենա ոչ միայն մասնագիտական բարձր ունակություններ, այլ նաև պետք է մեծ վստահություն ունենա Հայաստանի իշխանությունների մոտ․«Եվ գուցե Հայաստանի իշխանությունները չեն կարողացել գտնել այդպիսի մարդ»։

Քաղաքագետը նշում է՝ ՀՀ իշխանությունները կադրային ճիշտ քաղաքականություն այս տարիների ընթացքում չեն վարել․«Ինչպես գիտեք՝ հեղափոխությունից անմիջապես հետո  անընդհատ նշում էին, որ  կադրեր չկան, բայց փաստորեն 3 տարի ժամանակ է անցել՝ դեռ կադրեր չկա, կա կադրային սով։ Այստեղ մենք բախվում ենք այն խնդրին, որը կա գրեթե բոլոր ոլորտներում՝ հստակ պլանավորված գործողությունների բացակայությունը, ինչն իշխանությունները կարծես թե չեն էլ փորձում ուղղել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում