Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը որին մասնակցեց 70 ըմբիշ։ Եզրափակիչ հասած մարզիկների մեծամասնությունը ներկայացնում էին մարզերի մարզադպրոցները:
Հայաստանի առաջնության չեմպիոններ ըստ քաշային կարգերի դարձան` Մանվել Խնձրցյանը (57 կգ), Նորայր Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադրոսյան (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ):