Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մակրոնի և Պուտինի զրույցը Բրյուսելից առաջ և հետո

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որի ընթացքում խոսվել է նաև արցախյան հարցի մասին: Մակրոնն ու Պուտինը, ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, դրական են գնահատել հումանիտար իրադրության բարելավումը, կայունությունը, խաղաղ կյանքի կարգավորման, տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքը: Ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինն ու Մակրոնը նշել են, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան այդ հարցերում գործել են և գործելու են սինխրոն:

Մակրոն-Պուտին հեռախոսազրույցը բոլորովին արտառոց չէ, առավել ևս, որ այն հատուկ արցախյան թեմայով չէ: Քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում Ուկրաինական ճգնաժամ, Մալի, և դրանց շարքում նաև արցախյան հարցը: Ավելին, այդ զրույցները տեղի են ունենում պարբերաբար և վերջինը դեկտեմբերի 14-ին էր՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանը գրեթե զուգահեռ, որ տեղի ունեցավ ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ: Հաջորդեց անսպասելի զարգացում, երբ դեկտեմբերի 15-ին էլ Բրյուսելում եղավ Փաշինյան-Ալիև նոր հանդիպում: Դրանից հետո Ֆրանսիայի նախագահը մի գրառում էր արել Հայաստանի կողքին լինելու և տևական խաղաղություն որոնելու մասին, իսկ հետո հայերեն, ֆրանսերեն և ադրբեջաներեն գրառում, որտեղ դարձյալ խոսել էր խաղաղության մասին: Դատելով Բրյուսելի հանդիպմանը օրեր անց հաջորդած Մակրոն-Պուտին նոր հեռախոսազրույցից, հնարավոր է ենթադրել, որ Բրյուսելում Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև չհայտարարված հանդիպումը Ռուսաստանի հետ գործողությունների սինքրոնության դրսևորում էր: Այստեղ թերևս իրավիճակը գնահատելու հարցում անհրաժեշտ է դուրս գալ միայն արցախյան, հայ-ադրբեջանական խնդրի տիրույթից, երբ խոսվում է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ընդհանրապես Մինսկի խմբի համանախագահ եռյակի ու այլ խոշոր խաղացողների փոխհարաբերության համատեքստում:

Ըստ այդմ, ռուս-ֆրանսիական սինքրոնության հիմքը կարող է լինել ավելի լայն, քան կովկասյան հարցերն ու օրակարգը: Պետք չէ բացառել, որ Մոսկվան ու Փարիզը փորձում են համատեղ ջանքով նպաստել այստեղ իրավիճակի կառավարելիության բարձրացմանը, այդպիսով գուցե նվազեցնելով Թուրքիայի ճկունությունը ուկրաինական ուղղությամբ, որը այսօր վերածվել է աշխահաքաղաքական, աշխարհակարգային գլխավոր հանգրվանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում