Ynetnews-ի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ Լիբիա կատարելիք այցի ժամանակ կստանա Լիբիայի նախագահ Մուամմար Քադաֆիի անվան մարդու իրավունքների մրցանակը: Էրդողանին այս մասին տեղեկացրել են Լիբանան կատարած այցի ժամանակ, ուր նա նույնպես արժանացել է արաբական աշխարհի մեկ այլ հայտնի մրցանակի` լիբանանյան «Արաբական բանկերի ասոցիացիայի» «Տարվա մարդ» մրցանակին: Մրցանակն Էրդողանին անձամբ կհանձնի Լիբիայի նախագահը: էրդողանից առաջ այդ մրցանակին են արժանացել Նելսոն Մանդելան, Ֆիդել Կաստրոն և Ուգո Չավեսը:
Էրդողանը Լիբիայում կմասնակցի աֆրիկյան երկրների և Եվրոպական Միության համաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 29-ին մայրաքաղաք Տրիպոլիում: