Մահացել է ՀՀ ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը:
Տեղեկությունը հաստատեց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը:
Ռիմա Դեմիրճյանը տնօրինում էր «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը: Նա 88 տարեկան էր: