Իրանում վերջին 24 ժամում Covid-19-ից մահացել է 43 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 131 հազար 167-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 2413 նոր դեպք, որից 376-ը հոսպիտալացվել է:
Երկրում գրանցված ընդհանուր 6 մլն 175 հազար 782 դեպքից 6 մլն 12 հազար 695-ը առողջացել է: 2835 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ 59 մլն 269 հազար 38 քաղաքացի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ արդեն 50 մլն 651 հազար 228 քաղաքացի՝ երկրորդ դեղաչափը: Խթանիչ՝ երրորդ դեղաչափ ստացած անձանց թիվը 4 մլն 361 հազար 551 է: