Երևանի Ավագանին անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին: Քաղաքապետի շուրջ քաղաքական իրավիճակի տաքացման առաջին ազդակը եղավ դեռևս 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունից հետո, երբ վարչապետի այն ժամանակ դեռևս գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը խոսեց դժգոհության մասին, որ եղել է նախընտրական շրջանում Հայկ Մարությանի պասիվության հետ կապված: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության ավագանիներ՝ Լիլիթ Կիրակոսյանի, Գայանե Եղիազարյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հետ: