Հայաստանը հունվարի 1-ից չի օգտվի ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից: ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանի, Հայստանում ԵՄ պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարայանի և «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանի հետ: