Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանից հինգ երկաթուղային ելքերից այսօր միայն մեկն է գործում. Ի՞նչ կտա դրանց գործարկումը. Ներկայացնում է քարտեզագետը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ հատվածը մոտ 200 միլիոն դոլարով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ընդհանուր առմամբ երկաթուղային գծի երկարությունը Հայաստանի տարածքով կկազմի մոտ 45 կիլոմետր, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը ՝ մոտ 340 կիլոմետր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կփոխեն տարածաշրջանի քաղաքական միջավայրը, մյուս կողմից, ըստ նրա, սա էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, նաև քաղաքական և անվտանգային միջավայրը։ Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը ներկայացնում է խորհրդային օրերին Հայաստանի երկաթգծերի ցանցը, ըստ որի՝ հարևան երկրներին միացնող հինգ ուղղություն կար՝  Երևանը Իրանին միացնող Ջուլֆան, որն այժմ փակ է Ջուլֆայից դեպի Մեղրի-Մինջևան, ապա դեպի Հորադիզ-Բաքու շարունակվող գիծը, որն այժմ նույնպես անհասանելի է,  Երևան -Գյումրի -Վանաձոր-Բագրատաշեն -Թբիլիսի գիծը, որն աշխատում է: Մյուսը Գյումրիից Կարս գնացող գիծն է, որը նունպես փակ է և  Երևանից Սևան-Իջևան-Ղազախ ճանապարհով Բաքու և Ռուսաստան հասնող գիծը, որը ևս փակ է:

Այսպիսով, հինգ երկաթուղային ելքերից այսօր մենք ունենք միայն մեկը, որը մեզ միացնում է Թբիլիսիին։ Գալիչյանի խոսքով՝ այս երկաթուղու վերականգնումը հնարավորություն կտա Երևանից Իրանի Ջուլֆա հասնելու համար 400 կմ գնալու փոխարեն գնացքով գնալ 200 կմ, և Երևանից Իրան տրանսպորտի արժեքն էլ մեկ քառորդ կդառնա, և սա մեր տնտեսության զարգացման համար կարևոր հնարավորություն է։

«Եթե մենք կարողանանք օգտագործել տնտեսական հնարավորությունները, տնտեսությունը սկսի շնչել, ամեն ինչ կկարգավորվի, կյանքի մակարդակը ավելի կլավանա, քաղաքականությունն էլ ավելի հեշտ կլինի վարել։ Ամենակարևորը տնտեսականն է, ինչ խոսք, եթե տնտեսությունդ ուժեղ լինի, խոսք կունենաս ասելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գալիչյանը։

Նրա խոսքով՝ վերագործարկումն իրականացնելուց հետո պետք է նաև կառուցվեն հավելյալ մաքսակետեր չորս սահմանակետերում, ներկայումս մեկը գործում է, չորսը չի գործում։

«Այսպիսով, Հայաստանը կունենա դեպի արտերկիր գնացող մի քանի ճանապարհի տարբերակներ, որոնցից են դեպի Իրան և Ռուսաստան միացնող երկաթուղիները: Այս նոր կապի միջոցը կնվազեցնի տրանսպորտային գները, շատ տեղերում բեռնատար ավտոմեքենաների փոխարեն օգտագործելով ավելի մատչելի երկաթուղային փոխադրումները: Դրան զուգահեռ կնվազեն ծանր բեռնատարների Հայաստանի մայրուղիներին հասցրած վնասներն ու կնվազեն դրանց պարբերաբար վերանորոգման ծախսերի քանակը»,-ասաց նա:

Ալիևը հայտարարում է, որ իրենք պլանավորում են մինչև 2023 թվականի վերջը ավարտել մինչև Հայաստանի սահմանը հասնող երկաթգծի կառուցումը։ Գալիչյանն իրատեսական չի համարում  ժամկետների առումով Ադրբեջանի նշած թվերը, նվազագույնը 2024-25 թթ հնարավոր կլինի ավարտին հասցնել այն։

Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման գործընթացներին, և տեսակետին, որ սահմանազատումը կարող է խնդիրներ բերել Տավուշի մարզում, նա նշեց, որ մասնագետները պետք է որոշեն. «Դա 30-40 տարվա աշխատանք է, մեկ օրում անհնար է իրականացնել, դեռ մեկ-երկու տարում հազիվ կարողանանք հանձնախումբ կյանքի կոչել, որը կզբաղվի այդ հարցերով»,-ընդգծեց Գալիչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում