2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հնարավոր է անցկացվի Երևանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասա ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ «Տաշքենդ կատարած այցի ժամանակ հանդիպում եմ ունեցել միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Նպատակ ունենք որևէ մեծ մրցաշար անցկացնել Հայաստանում: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը»,-ասաց Գիլոյանը: