Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Վրաստանի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ նույն ֆորմատում գտնվել, բայց սկզբունքորեն Թբիլիսիի համար «3+3»-ը հետաքրքիր է

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել Է Իսլամաբադում, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստից հետո։

Վրաստանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով փոխնախարարների մակարդակով հանդիպմանը չի մասնակցել, հաջորդ հանդիպմանը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:

«Վրաստանը չի մասնակցել, բայց մենք նախատեսում ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում եւ հավատում ենք, որ Վրաստանը ևս կմասնակցի այդ հանդիպմանը», – նշել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խորհրդակցությունները՝ հիմնվելով տարածաշրջանի բոլոր երկրների իրավունքների հարգման և ներգրավման անհրաժեշտության վրա։

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար, վրացահայ մեկնաբան Առնոլդ Ստեփանյանի խոսքերով՝ Վրաստանի համար դժվար է Ռուսաստանի հետ  նույն ֆորմատում գտնվել, հատկապես երբ խոսք է գնում տարածաշրջանի բոլոր կոմունիկացիներն ապաշրջափակելու մասին․ «Այսինքն՝ Ռուսաստանն ուղիղ հետաքրքրություն ունի ապաշրջափակել իր կողմից օկուպացված Աբխազիան ու Հարավային Օսիան, ինչը միանշանակ Վրաստանի հետաքրքրությունների շրջանակում չէ։ Իհարկե Վրաստանը շատ դժվարությամբ է դիտարկում իր մասնակցությունը  նման ձևաչափում։ Շատ լավ կլիներ, եթե այդ ֆորմատում ընդգրկված լինեին Վրաստանի կայուն գործընկերները՝ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, բայց ինչպես տեսնում ենք այդ մասին խոսակցություն չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ստեփանյանի դիտարկմամբ՝ չնայած վերը նշված հանգամանքի, Վրաստանի համար գաղափարը  հետաքրքիր է և Թբիլիսին կցանկանար այդպիսի մեծ նախագծի մասնակիցը լինել․ «Բայց միևնույն ժամանակ պետք է խուսափել որոշակի ռիսկերից։ Այնտեղ, որտեղ  ձևաչափի հեղինակների կարծիքը կհամընկնի Վրաստանի հետաքրքրությունների հետ, Վրաստանը կարող է մասնակցություն ունենալ, իսկ այնտեղ, որտեղ այդ շահերը չլինեն՝ Վրաստանը չի մասնակցի»։

Ըստ  մեր զրուցակցի՝ այդպիսի դիրքերից պետք է հանդես գա ցանկացած երկիր։

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե Վրաստանի մերժումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրում լարված  ներքաղաքական իրավիճակ է և հնարավոր է հանդարտեցումից հետո Թբիլիսին փոխի իր դիրքորոշումը, քանի որ քննադատության չի ենթարկվի, Առնոլդ Ստեփանյանն ասաց․«Ես չէի կապի իրար։ Եվ առհասարակ՝ Վրաստանի ներքաղաքական իրավիճակի կրիտիկական։ Չէի ասի նույնիսկ, թե հիմա Վրաստանի պատմության ամենածանր ժամանակներից է, որ ռիսկեր հաշվի առնելով նման որոշում կայացվի։ Իհարկե դժվար է անընդհատ գտնվել նման լարվածության մեջ՝ ոչ միայն քաղաքական խաղացողների, այլ քաղաքացիների համար։ Բայց, նորից եմ կրկնում՝ իրավիճակը ճգնաժամային չէ և այն չի ազդում որոշումների ընդունման հարցում տարածաշրջանային  քաղաքականության իմաստով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում