ՀՀԿ 17-րդ համագումարի ընթացքում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ավելի քան 1 ժամ տևողությամբ ելույթի ընթացքում խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանություններին, Փաշինյանի կառավարությանը մեղադրեց սոցիալական, առողջապահական, դիվանագիտական ոլորտների ձախողումների, պատերազմի պարտության ու հասարակությանը քարոզչությամբ մոլորության մեջ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ:
Վերլուծաբանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ԱԱԾ-ն նրան պետք է հրավիրի պարզաբանումների․ «Քոչարյանի համար «Հայաստան»-ը, Սարգսյանի համար «Պատիվ ունեմ»-ը դառնում են ժամանակավրեպ»: