Շուտով կստեղծվի Չինաստան-Ռուսաստան դաշինք ընդդեմ ՆԱՏՕ-ի
Թուրքական Evrensel Gazetesi թերթը Չինաստանի եւ Ռուսաստանի դաշինքի մասին իր զեկույցում գրել է. «Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները վերջին տարիներին անշեղորեն աճում են, սակայն երկու երկրները կարծես թե աշխատում են կոնկրետ և մեծ նպատակի ուղղությամբ: Երկու երկրների հարաբերությունների վերջին զարգացումները վկայում են, որ Մոսկվան և Պեկինը գնում են դեպի ՆԱՏՕ-ի դեմ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքի ձևավորում¹»։
Ըստ թերթի՝ Պուտինը մոտ ապագայում կմեկնի Չինաստան՝ մասնակցելու ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը և բանակցություններ կվարի չինացի պաշտոնյաների հետ՝ համակողմանի հարաբերություններ զարգացնելու համար։ Ռուսաստանը և Չինաստանը երկուսն էլ զգում են Թայվանում և Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմական ակտիվության մեծացման վտանգը, ուստի փորձում են ուժեղ կազմակերպություն կառուցել ՆԱՏՕ-ի դեմ: