Կորոնավիրուսով հիվանդ 1317 հոսպիտալացվածների 94.9 տոկոսը պատվաստված չէ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«5473 դրական թեստավորվածների 90.3 տոկոսը պատվաստված չէ։
1317 հոսպիտալացվածների 94.9 տոկոսը պատվաստված չէ, իսկ 143 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների շրջանում պատվաստված չէ 95.8 տոկոսը»,-հայտնում են ԱՆ-ից։
Նշենք, որ ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում այս պահի դրությամբ իրականացվել է 1 546 632 պատվաստում։