Saturday, 15 06 2024
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Շրջանակային պայմանագիրը չի կնքվի․ դա ՀՀ իշխանությունից պահանջում է վճռական գործողություններ
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հայ-ամերիկյան նոր համաձայնագիր. ի՞նչ որոշում է հաջորդելու
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ
16:30
ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար
2023-ին ֆինանսական արդյունքը 652 միլիոն 140 հազար դրամ է՝ ի տարբերություն 2022-ի բացասական արդյունքի
2023-ին հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 միլիարդ դրամ, իրականացվել է 60 ծրագիր. Հայկակ Արշամյան
2023-ին հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 միլիարդ դրամ, իրականացվել է 60 ծրագիր. Հայկակ Արշամյան
Հավտարիմ ենք առաքելությանը՝ աջակցելու ՀՀ կայուն և համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը
Զինծառայող Արմեն Գասպարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով. ՔԿ
15:45
Սաուդյան Արաբիան դադարեցնում է ԱՄՆ-ի հետ նավթադոլարի 80-ամյա գործարքը
5.000-ական դրամներ է փոխանցել՝ ցույցերին մասնակցելու նպատակով․ քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ
15:15
Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
14:45
Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

Արցախում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որևէ նախաձեռնություն դեռ չկա

Փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարվել է, փոխարենը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթաց սկսելու մասին:

Ըստ այդմ, խորհրդի կազմում, մասնավորապես, ընդգրկվելու են արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, մեկական ներկայացուցիչ ԱԺ խմբակցություններից, մեկ ներկայացուցիչ ԲԴԽ-ից, 3 ներկայացուցիչ արտախորհրդարանական ուժերից, երեք ներկայացուցիչ ՀԿ սեկտորից:

Քանի որ ամեն անգամ Հայաստանում սահմանադրություն փոխելիս Արցախում ևս Սահմանադրություն է փոխվել, փորձենք հասկանալ՝ Արցախում իրենց սահմանադրությունը բավարարարո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե նույնիսկ չի բավարարում, արդյոք Ադրբեջանը թույլ կտա, որ Արցախում սահմանադրական հանրաքվե լինի։

Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցում Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նշեց, որ Արցախում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որևէ նախաձեռնություն դեռ չկա. «Հնարավոր է՝ հետագայում լինի, բայց այս պահին այդ հարցը չի էլ քննարկվել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Արցախը տարիներ առաջ անցում կատարեց սուպեր նախագահական կառավարման համակարգի, արդյոք այս տարիներին դժգոհություն եղել է այդ համակարգից, Աղաջանյանն ասաց. «Դեռևս դժգոհություններ չկան, նման հարց օրակարգում չկա»:

Նա ընդգծեց, որ այս պահին Արցախում կառավարման համակարգի փոփոխության հարց բարձրացնելը ժամանակավրեպ է. «Դեռ մենք շատ հարցեր ունենք կիսատ մնացած: Սոցիալական խնդիրներ կան և այլն: Այս պահին, իմ կարծիքով, այդ հարցը քննարկելու ժամանակը չի: նման առաջարկ կամ նախաձեռնություն Արցախի Ազգային ժողովում չի եղել որևէ խմբակցության կողմից»:

Հարցին, թե արդյոք խնդիրներ չի առաջացնում այն փաստը, որ երկրի նախագահը չափից ավելի լայն լիազորություններով է օժտված, նա արձագանքեց. «Այս պահին այնքան խնդիրներ կան, որ ձեր նշած հարցը նույնիսկ ուշադրության կենտրոնում էլ չի»:

Ինչ վերաբերում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը, նա ասաց. «Հայաստանում սահմանադրության փոփոխության վերաբերյալ ես չեմ կարող որևէ բան ասել: Եթե  փոփոխությունների են գնում, ուրեմն կարիքը կա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում