Wednesday, 19 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ի՞նչ է փոխվել հայկական ֆուտբոլում․ ՀՖՖ-ի նախագահը ձեռքբերումների և ծրագրերի մասին

ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց 2021 թվականի ձեռքբերումների և առաջընթացների մասին։ Մելիքբեկյանը մասնավորապես կարևորեց ենթակառուցվածքների բարելավման գործըթացներն ու ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված քայլերը։ «2022 թվականին շահագործման կհանձնվեն մի քանի նոր մարզադաշտեր։ Արմավիրի մարզում կունենանք մարզադաշտ։ Այնտեղ ունենք «Սարդարապատ» թիմ։ Աբովյանի և Վանաձորի ստադիոնները նույնպես շուտով շահագործման կհանձնվեն։ Սա հնարավորություն է մեր թիմերի համար վարձակալել և այնտեղ անցկացնել իրենց մարզումները, քանի որ գիտեք քիչ են մեր մարզադաշտերը և հիմնանակում ծանրաբեռնված են եղածները»,- նշեց ՀՖՖ-ի նախագահը։ Վերջինս կարևորեց նաև սիրողական առաջնության մեկնարկը։ «Սա հնարավորություն է զինծառայությունից հետո վերսկսել սիրողական առաջնությունում, հետագայում հնարավորություն ունենալ շարունակել պրոֆեսիոնալ ֆուտբոլում։Սիրողական ֆուտբոլի առաջնությունը տեղ է, որը հնարավորություն կտա ֆուտբոլիսներին խաղալ։ Սա նաեւ կօգնի մասսայականացնել ֆուտբոլը, ինչը կնսպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանը։

Ունենք նաեւ դպրոցական եւ մանկապատանեկան ֆուտբոլի նախաձեռնություններ, որոնք շատ կարեւոր են»,- հավելեց Մելիքբեկյանը։ Վերջինս անդրադարձավ նաև 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր ազգային թիմի մրցելույթներին։ «Սխալներ եղան բոլորիս կողմից։ Մենք թիմ ենք և առանձին սխալների մասին խոսելը ճիշըտ չի լինի։ Լավ է, որ գրանցված սխալները գլոբալ չէին այլ կրում էին լոկալ բնույթ։ Տոներից հետո մարզչական շտաբի հետ հանդիպում կունենանք և կխոսենք սխալները շտկելու և հետագա անելիքների մասին»,- ասաց Մելիքբեկյանը։ Հիշեցնենք, որ գալիք տարվա հունիսին մեզ ազգային թիմը սկսելու է ելույթն Ազգերի լիգայի խաղարկությունում։ Հայաստանի հավաքականի առաջ նվազագույն խնդիրը այս մրցաշարում B դիվիզիոնում տեղը պահպանելն է։ Ինչ խոսք Մելիքբեկյանի գնահատականներն մեծ հաշվով օբյետիվ են։ ՀՖՖ-ի նախագահի ներկայացրած ծրագրերը խոստումնալից են և հուսադրող, բայց․․․։ Անենք թերևս մի քանի կարևոր շեշտադրում։ Ձեռքբերումների ու կատարված աշխատանքների մասին տարիներ շարունակ խոսել են ՀՖՖ-ի բոլոր նախագահները։ Մարզադաշտեր և ֆուտբոլի ակադամիաներ մեր երկրում կառուցվում են վերջին 20 տարիներին։ Ազգային մարզադաշտ ունենալու մասին խոսվում է վերջին 7-8 տարիների ընթացքում։ «Ես ամեն անգամ ասում եմ, որ այս առումով աշխատանքը չի դադարում։ Մի փոքր բացեմ փակագծերը․ հիմա եթե մի քանի դետալ վերջնականացնենք, ապա կարող ենք նախնական հուշագիր ստորագրել մի ընկերության հետ, որը կարող է մեր աջակցությամբ Հայաստանում նոր ստադիոն կառուցել։ Եթե կարողանանք հուշագիրը ստորագրել, ապա հետո կսկսենք աշխատանքը պայմանագրի կնքման վերաբերյալ։ Խոսքը հսկայածավալ ներդրումների մասին է։Եթե կառուցում ենք նոր ստադիոն, ապա այն նվազագույնը պետք է 30 հազար նստատեղ ունենա, որպեսզի կարողանանք համապատասխան հանդիպումներ ընդունել։ Չենք կարող հավակնել Չեմպիոնների լիգայի եզրափակչի, բայց Եվրոպա լիգայի եզրափակիչը, ինչու ոչ։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի հստակություն կունենանք։Եթե չստացվի հուշագիրը ստորագրել, ապա նոր ներդրումային փաթեթ պետք է որոնենք։ Հիմա չեմ կարող ասել ֆինանսական մասով։ Դա 5-10 մլն-ի մասին չէ։ Շատ ավելի մեծ գումարների մասին է խոսքը»,- նշեց Մելիքբեկյանը։

Այո, մեր երկրում շարունակվում են ավելանալ մարզադաշտերը, բայց մենք այսօր չունենք նորմալ ստադիոն որտեղ պետք է ելույթ ունենա ազգային հավաքականը։ Տարիներ շարունակ ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկում որպեսզի ազգային հավաքականը նվաճի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, բայց մեր գլխավոր թիմին ոչ մի կերպ չի հաջողվում դա անել։ Շարունակ աշխատանքներ են տարվում ֆուտբոլի մասսայականացման և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ, բայց մեր հավաքական թիմերը որևէ նշանակալի հաջողության չեն հասնում միջազգային ասպարեզում։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ մեր երկրում ֆուտբոլը զարգանում է կամ առաջընթաց է ապրել։ Պատասխանը կարծում ենք պարզ է։

Լսելով ՀՖՖ-ի նախագահի հերթական խոսքը ծրագրերի և նպատակների մասին, մեզ մնում է կրկին հուսալ, որ մոտ ապագայում ինչ-որ բան կփոխվի։ Մեզ մնում է կրկին հուսալ, որ կունենանք լավ ստադիոն, իսկ ազգային թիմը կխաղա մեծ մրցաշարերի եզրափակիչ փուլում։ Մեզ մնում է հուսալ, որ մեր պատանեկան կամ կանանց հավաքականները չեն ձախողվի ընտրական փուլերում։ Մնում է հուսալ, որ ներքին առաջնությունները չեն ուղեկցվի սկանդալներով և բոյկոտներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում