Հայաստանում դեկտեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 708 դեպք, որից 328 հազար 799-ը`առողջացած, 7903-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5513 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 4897 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, առողջացել է 364 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 497 հազար 107-ի: