Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

ՀՀ վարչապետից ակնկալում ենք Պոլիտեխնիկում ստեղծված իրավիճակի հանգուցալուծում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ Պոլիտեխնիկը եղել է Հայաստանի տեխնոլոգիական կրթության, գիտական և հետազոտական կենտրոն, ունի իր եզակի դերն ու պատասխանատվությունը տեխնոլոգիական կրթության ասպարեզում։ Լինելով ինժեներական կադրերի հիմնական դարբնոցը, իր պատմության ընթացքում ձեռք է բերել հասարակական բարձր վարկանիշ և վստահություն։ Այսօր էլ Պոլիտեխնիկն ունի բազմաթիվ նվիրյալներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում երկրի տնտեսության համար անհրաժեշտ կադրեր կրթելու համար։

Սակայն մարտ ամսին տեղի ունեցածը Պոլիտեխնիկը հասցրեց անդունդի եզրին։

Շատերը այս նախադասությունից հետո կտան տարատեսակ մեկնաբանություններ կամ կլռեն, սակայն մենք մեր պարտքն ենք համարում հանրությանը տեղեկացնել եղելությունը։ Սա Պոլիտեխնիկի վաղվա օրով մտահոգ մարդկանց ահազանգն է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, կազմակերպություններին և անհատներին։

Նշենք, որ նման բովանդակությամբ նամակ է հղվել ՀՀ վարչապետին: Ուսխորհրդի նախագահին ռեկտորի տեղակալ նշանակելով ընթացք ստացավ Գոռ Վարդանյանին ռեկտոր դարձնելու սցենարը։ Վերջինիս խայտառակ ընտրության մանրամասներին և դրա առնչությամբ հարուցված դատական գործերին անդրադարձներ բազմիցս հնչել են։

Շատերը հույս ունեին, որ ընտրությունից մինչև հաստատումը 45 օր շունչը պահած ռեկտորը պետք է գործեր ի շահ Պոլիտեխնիկի, ցուցադրելու համար իր նվիրվածությունը գործին։ Ցավոք, ոգևորված իր անպատժելիության կարգավիճակից և օգտվելով ցուցաբերված հանդուրժողականության մթնոլորտից, հինգ տարվա եղած-չեղած փորձառությամբ շարունակեց իրեն բնորոշ գործելաոճը։

Շուրջ 8 ամիս է անցել ռեկտորի հաստատումից։ Ի՞նչ է արել նա առ այսօր Պոլիտեխնիկի համար։ Միանշանակ ոչինչ, բացի նեղ շրջանակում տրված խոստումները կատարելուց, ռեկտորի ընտրություններին վերաբերող Հոգաբարձուների խորհրդի նիստը շուկայի վերածած անձանց շնորհակալական պաշտոններ բաժանելուց և «բազեական» ոճով խարույկներ վառելու շատ պատասխանատու գործից՝ սա է իրական պատկերը։

Ակնհայտ է, որ Հոգաբարձուների խորհուրդը չի կարողացել լիարժեք կատարել իր դերը և այլևս չի վերահսկում անկառավարելի դարձած գործընթացները։ Հոգաբարձուների խորհրդին չի ներկայացվել և առ այսօր չի հաստատել համալսարանի հաստիքացուցակը, ուստի կարելի է ասել, որ աշխատակիցների զգալի մասը սեպտեմբերի 1-ից աշխատում են գործնականում ապօրինի։

Ավարտին մոտեցող տարվա, 8 ամիս իր կառավարման արդյունքում ծախսերի ինչպիսի կատարողական է ներկայացնելու ռեկտորը ՀԽ-ին, եթե որ այսօրվա դրությամբ այն կազմում է 2021թ. ՀԽ-ի կողմից հաստատված տարեկան ծախսերի նախահաշվի մոտ 30%-ը, որի մեծ մասն էլ կատարվել էր մինչև իր ռեկտոր դառնալը։

Ռեկտորի աթոռին նստածը և իր անկարող թիմը հասկանալով, որ տապալել են հաշվետու տարին, ինչպես միշտ հապճեպ, ձեռնամուխ են եղել որոշ ապրանքների գնման գործընթացներ կազմակերպելուն /հիմնականում համակարգչային տեխնիկա/։ Սակայն սրանց ուղեղին չի հասնում, որ եթե նույնիսկ 2021թ․-ին մրցույթները կայանան և կնքվեն պայմանագրեր, ապա այդ գումարները չեն կարող հաշվառվել որպես 2021թ․-ի ծախս։ Դրանք որպես ծախս կարող են հաշվառվել ապրանքները մատակարարելուց, ընդունելուց և վճարումը կատարելուց հետո միայն։

Ինչպես հասցնել այդ ուղեղներին, որ չիրացված գումարները չեն կարող համարվել լավ աշխատանքի արդյունք և հաջորդ տարի ծախսել, ինչպես իրենք են ասում` «խոշոր մտահղացումների համար»։

Հուսով ենք, որ Հոգաբարձուների խորհուրդը չի ենթարկվի տարեկան հաշվետվության ներկայացման ուսումնական տարի և ֆինանսական տարի արհեստական մանիպուլյացիաներին, թվային աճպարարություններին։ Շրջանցելով և արհամարհելով ՀԽ-ին, անտեսելով կանոնադրությունը, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ։ Պլաններում ունենալով քոլեջի և ավագ դպրոցի տարածքային թվացյալ բարելավման նպատակ, ուսումնական տարվա նախօրյակին 6-րդ մասնաշենքը անիմաստ հապճեպությամբ դատարկվեց և տեղափոխվեց 1-ին մասնաշենք, ձևավորված ինֆրակառուցվածքների, լաբորատորիաների, սարքավորումների, գույքի անխնա ոչնչացնելու ճանապարհով։

Ի դեպ 6-րդ մասնաշենքն առ այսօր փակ է։ Այս ռեկտորի կողմից Գիտական խորհրդի նոր կազմով իրականացված առաջին նիստում մի քանի ամբիոնի վարիչների ընտրության արդյունքում 2 ամբիոնի վարիչներ չստացան անհրաժեշտ թվով ձայներ։ Նրանք երկուսն էլ իրենց ամբիոններում և ինստիտուտներում քվեարկությունների արդյունքում ստացել էին 100% «կողմ» ձայներ, ունեն Գիտական խորհրդի անդամների ճնշող մեծամասնության համար անհասանելի թվով գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ, դասախոսը ուսանողի աչքերով հարցման ամենաբարձր գնահատականը (ընտրվողների մեջ)։ Թվարկվածից ակնհայտ է, որ քվեարկության արդյունքները պայմանավորված և ուղղորդված են եղել։ Սակայն քվեարկության նման արդյունքներից հետո, տարօրինակ (սակայն մեզ համար ակնհայտ) հանգամանքների բերումով նշված երկու ամբիոնի վարիչներից մեկը մնացել է ամբիոնի պաշտոնակատար, իսկ մյուսը, նույնպես անբացատրելի հանգամանքների բերումով ազատվել է պաշտոնից։

Ուսումնական գործընթացից անտեղյակ մարդիկ քիմիական ուղղվածության տեխնոլոգիական լաբորատորիաներում կազմակերպում են ընդհանուր կրթաբլոկի առարկաների (լեզուների, իրավագիտության և այլն) դասընթացներ, իրենց անկարողությունն ու անգրագիտությունը քողարկելով լսարանային ֆոնդի սղությամբ։ Դա այն պայմաններում, երբ համալսարանում առկա են բազմաթիվ փակ ցուցադրական սենյակներ և «արտոնյալների» կողմից զբաղեցրած մի շարք աշխատասենյակներ։

Սա եզակի դեպք չէ համալսարանի տարածքների ոչ նպատակային օգտագործման։ Հարկ է նշել, որ Պոլիտեխնիկում ստեղծված «Խելացի լուծումների կենտրոնը», առանց իրավական ձևակերպման, ամբողջությամբ հատկացվել է Ա. Մուսայելյանին /ՀԱՊՀ ՀԽ նախագահ Հ.Մուսայելյանի որդի/, նպատակ ունենալով ցերեկային ժամերին այն ծառայեցնել համալսարանի ուսումնական պրոցեսին, սակայն առ այսօր փակ է Պոլիտեխնիկի ուսանողների համար։

Նմանատիպ, տեխնիկապես լավ կահավորված կենտրոններ համալսարանում շատ կան և նույն կերպ հասանելի չեն Պոլիտեխնիկի ուսանողների համար։ Այնտեղ նստում են մեկ-երկու աշխատակից և գործնականում ծառայում են միայն հյուրերին ցուցադրելու համար, որպես «շատ հագեցված» զբաղվածությամբ սրահներ, որտեղ իրականացվում են տարբեր տեսակի ժողովներ, հանդիպումներ, քննարկումներ, լսումներ, պաշտպանություններ, վերապատրաստումներ, գիտական մշակումներ, նախագծում և այլն՝ դատարկ բառեր։

Գիտական խորհրդում վերջին ընտրություններին Գոռ Վարդանյանի հանդուգն երևակայությունն արդեն սահման չուներ։ Իր ընտրության օրինակով, ԼՄ և ՔՏ ինստիտուտի տնօրենի այսպես կոչված ընտրությունը կայացավ աննախադեպ խախտումներով։ Համավարակի պատճառաբանությամբ (նախորդ օրը հենց ԳԽ նիստերի դահլիճում տեղի էր ունեցել առանց դիմակների բազմամարդ միջոցառում), որոշվեց գիտական խորհրդի նիստ և քննարկում չանել, կազմակերպել միայն քվեարկություն։ Երեք հավակնորդների աղավաղված ու, ըստ էության, թերի տվյալները ներկայացվեցին առցանց։

Նշանակված օրը կայացած «ընտրություն-քվեարկությունների» արդյունքները չեղյալ հայտարարվեցին, քանի որ քվեարկությանը մասնակցել էր «կողմնակի անձ» և հաջորդ օրը նույն ձևով կազմակերպված կրկնակի քվեարկության արդյունքում ինստիտուտի տնօրեն «ընտրվեց» ՀԱՊՀ հոգաբարձու Արմեն Հովհաննիսյանը։

Ընտրության այս արդյունքը նախապես պարզ էր բոլորի համար, բացի ինստիտուտի գործող տնօրենի միամիտ պաշտոնակատարից։ Սրանով Գ. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց և վարձահատույց եղավ «նվիրյալ» հոգաբարձուներից ևս մեկին իրեն ռեկտոր ընտրելու դիմաց՝ ակնհայտ ընտրակաշառք։

Ներկայիս ղեկավարության ապաշնորհ կառավարման դեպքերը բազմաթիվ են․

Ոչ մեկի համար նորություն չէ, որ ուսխորհուրդը վաղուց դարձել է ռեկտորի գրպանային գործիքը և համալսարանի բոլոր խորհուրդներում իրենց 25 տոկոս ձայները սպասարկում են որոշակի նեղ խմբի անձնական շահերը։ 3 բառանոց կենսագրությամբ մարդիկ, իրենց առաջնորդին ռեկտոր ընտրվելու գործում ցուցաբերած սխրանքների դիմաց ստանում են խոստացված պաշտոնները՝ պրոռեկտոր, պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար, ինստիտուտի տնօրենի տեղակալ և այլն։

Համալսարանի տնտեսական գծով պրոռեկտոր է նշանակվել, ներկայիս ռեկտորին ուսխորհրդի նախագահ դարձրած նախկին ուսխորհրդի նախագահ Կարապետ Թոռչյանը, «բիզնեսմեն» որին առայժմ խորհուրդ ենք տալիս Համալսարանը բիզնես կենտրոնի վերածելուց և շահույթ ակնկալելուց առաջ կատարել պետության հանդեպ ունեցած սեփական հարկային պարտավորությունները։

Ուսխորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը նշանակվել է համալսարանի ամենամեծ ինստիտուտի տնօրենի տեղակալ, սակայն նրան չի բավարարում այդ պաշտոնը և նա 5-րդ մասնաշենքից տեղափոխվել է 3-րդ մասնաշենք և փորձում է տիրանալ, «պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար» պաշտոնի տրոհումից ակնկալվող կտորին։

Մեկ այլ ուսխորհրդական էլ, նշանակվել է համալսարանում ձևավորված առաջին ինստիտուտի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, ասպիրանտուրան ավարտելուց հետո տնօրեն «ընտրվելու» հեռանկարով։

Համալսարանի վերջին մի քանի ռեկտորների հետ աշխատած, փորձառու, իրեն գործին լիարժեք տիրապետող ռեկտորի գործավարը, նոր ռեկտորին վստահություն չներշնչելու պատճառաբանությամբ, փոխարինվել է, վստահելի, Ա.Աշոտյանի մոտ փորձառություն անցած նախարարի օգնականով։

Այս տարվա շրջանավարտ աղջնակը նշանակվել է անվտանգության գծով ռեկտորի օգնական, ստանձնելով «անվտանգ» սուրճ պատրաստելու պարտականությունը։

«Հանճարեղ» ռեկտորը մինչև հիմա չի հասկացել Համալսարանի գիտական քարտուղարի և քարտուղարուհու տարբերությունը և Գիտական քարտուղար է նշանակել գործնականում անփորձ մարդու, ում թվում է թե իր գործառույթը միայն քվեաթերթիկ բաժանելն է, ինչպես արդեն նշել ենք դա էլ նորմալ չի կարողանում անել։

Համալսարանի իրավախորհրդատու է նշանակվել Տիգրան Նաղդալյանը, ում աշխատանքային պարտականությունները սահմանափակվում են դատական ատյաններում Գոռ Վարդանյանի շահերի պաշտպանությունով։

Համալսարանում տիրող նման մթնոլորտը ստիպում է բազմաթիվ տարիների վաստակ ունեցող շատ պոլիտեխնիկցիների հեռանալ համալսարանից, անտարբեր նայել իրականությանը, իսկ շատերն էլ արտաքուստ «համակերպվում են» իրավիճակին, լռում են, աշխատանքը կորցնելու մտավախությունից։

Վերոգրյալը չի ներառում Գոռ Վարդանյանի ֆինանսատնտեսական «գործունեության» նկարագիրը, ինչին կանդրադառնանք առանձին հաղորդմամբ։

Հուսով ենք, որ Հոգաբարձուների խորհուրդն իր մեջ ուժ կգտնի և կկարողանա դիմակայել խայտառակ ընտրության ժամանակ իր վրա արտաքին ճնշումների հեղինակների նոր հարձակումներին, արժանվույնս կկատարի Պոլիտեխնիկի նկատմամբ հոգատարության իր բարձր առաքելությունը, բացասական գնահատական կտա ռեկտորի գործունեությանը և անվստահություն կհայտնի նրան։

Դիմելով ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարին և ոլորտի պատասխանատուներին խնդրում և պահանջում ենք, ելնելով Հայաստանի Հանրապետության պետական և Պոլիտեխնիկի շահերից, օր առաջ, հրատապ միջոցներ ձեռնարկել Պոլիտեխնիկը այս ապաշնորհ ղեկավարությունից ազատելու և կործանումից փրկելու համար։

Արամ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ՝ մի խումբ պոլիտեխնիկցիների անունից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում