Friday, 19 04 2024
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան

Լավագույն դեպքում 2,5 տարի հետո կլինեն սահմանադրական փոփոխություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթաց սկսելու մասին: Ըստ այդմ, խորհրդի կազմում, մասնավորապես, ընդգրկվելու են արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, մեկական ներկայացուցիչ ԱԺ խմբակցություններից, մեկ ներկայացուցիչ ԲԴԽ-ից, 3 ներկայացուցիչ արտախորհրդարանական ուժերից, երեք ներկայացուցիչ ՀԿ սեկտորից:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս գործընթացի հետ կապված իրենց կազմակերպությունը ՔՀԱ Վանաձորի գրասենյակի հետ միասին ներկայացրել են որոշակի առաջարկություններ, որոնք համարյա ամբողջությամբ ընդունվել են, և այս փուլում իրենք այս գործընթացը դրական են գնահատել:

«Դեռևս պետք է լինի ՀԿ-ների և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մրցույթը, որը կտեսնենք, թե ինչպես կընթանա:  «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշակի աշխատանք ունի կատարած սահմանադրական բարեփոխումների նախորդ հանձնաժողովում և մենք մտադիր ենք շարունակել մեր աշխատանքը, նաև առաջադրվելու ենք այս նոր հանձնաժողովում»,-ասաց նա:

Իոաննիսյանի խոսքով, բավականին շատ ուղղություններով է աշխատում իրենց կազմակերպությունը, որոնք հիմնականում վերաբերում են քաղաքացիների կողմից իշխանություն իրացնելու մեխանիզմներին. «Դրանք են ընտրությունները, հանրաքվեները, մեխանիզմները, որոնցով պետք է այս կամ այն մարմինը ձևավորվի, ով պետք է մասնակցի այս կամ այն մարմնի ձևավորմանը և այլն:

Մենք որոշ քննարկումներ հասցրեցինք անել նախքան պատերազմը սկսվելը, այդ քննարկումները բավականին լավ էին ընթանում և բավականին շատ հարցերում իշխանությունների հետ եկել ենք փոխադարձ ընկալման: Անազնիվ կլինի ասել, որ վերջնական որոշում կա, բայց օրինակ այն, որ կարող է վերանայվել քվեարկելու իրավունք ստանալու տարիքը, դրա հետ կապված իշխանությունների հետ բավականին փոխըմբռնում ունեինք»,-ասաց Իոաննիսյանը:

Անդրադառնալով կառավարման համակարգի հնարավոր փոփոխությանը, նա ընդգծեց. «Կառավարման համակարգի մոդելի փոփոխման անհրաժեշտության մասին սկսեցին խոսել ճգնաժամի ժամանակ, երբ եղավ ճգնաժամ, որ վարչապետը չէր կարողանում փոխել գլխավոր շտաբի պետին:

Բայց ամենախորը ճգնաժամը, որ կարող է լինել ցանկացած պետության մեջ, գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև տարաձայնության ճգնաժամն է: Բարեբախտաբար,  Հայաստանում նման ճգնաժամ չի եղել և չի եղել այն պատճառով, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է: Նման ճգնաժամեր կարող են լինել միայն նախագահական կառավարման երկրներում: Պատճառը շատ պարզ է. խորհրդարանական կառավարման երկիրը հենց նրանով է տարբերվում  նախագահական ու կիսանախագահական կառավարման երկրներից, որ խորհրդարանական կառավարման երկրում գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է, ով ընտրվում է խորհրդարանի կողմից: Իսկ նախագահականի կամ կիսանախագահականի դեպքում գործադիրի ղեկավարը նախագահն է, ով առանձին է ընտրվում և կարող է այնպես ստացվել, որ այլ քաղաքական ուժ ներկայացնի, ինչն արդեն ճգնաժամի աղբյուր է»:

Հարցին, թե իր կանխատեսմամբ, երբ պատրաստ կլինեն սահմանադրական փոփոխությունները, նա պատասխանեց. «Ինձ թվում է, լավագույն դեպքում 2,5 տարի հետո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում