Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Մեղրիով անցնող երկաթուղին գոյություն չունի, նախկին իշխանությունները այն քանդել են, ծախել են, տարել են իրենց գործարանների համար օգտագործել

Նախօրեին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելում Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում վերագործարկել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Նա նշեց, որ երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո:

Իր հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հստակեցրել է, որ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի, սակայն չի ճշգրտել, թե երբ է սկսվելու շինարարությունը:

Հորադիզից դեպի Հայաստան ձգվող մոտ հարյուր կիլոմետրոնոց երկաթգծի կառուցման աշխատանքները Ադրբեջանում սկսվել են այս տարվա փետրվարին և աշխատանքների ավարտ է նշվում 2023թ. առաջին եռամսյակը։

Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԺԿ քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր, մեղրեցի Գրիգոր Հարությունյանը նշեց, որ Մեղրիով անցնող երկաթուղին գոյություն չունի, նախկին իշխանությունները այն քանդել են, ծախել են, տարել են իրենց գործարանների համար օգտագործել են, իրենց բիզնեսին են ծառայեցրել. «Այն ժամանակ կոնկրետ մեղրեցիք տարակուսում էին, թե ինչի՞ են քանդում: Այդ երկաթուղին կարող էր առնվազն Մեղրիից Կապան աշխատել, բեռներ տեղափոխել: Անհասկանալի էր, որ քանդում են: Ընդհանրապես, կառուցած բանը չեն քանդում: Տխուր է, բայց սա է վիճակը: Հիմա թող ցույց տան, թե դրա փողերն ուր է գնացել: Իրավապահ մարմինները սրանով պետք է զբաղվեն: Երբ մի համայնքապետ 5-10 մլն դրամի չարաշահում է անում, իրավապահները հետաքրքրվում են և ճիշտն են անում, բայց էստեղ լուրջ միլիոնավոր դոլարների խնդիր է: Այդ փողն ուր է գնացել, մետաղը ոնց են էժան գնով վաճառել Իրանին: Միայն երկաթգիծը չի, մենք շարժակազմեր ենք ունեցել, որոնց անիվները նույնպես նույն մետաղից են: Վագոնների անիվները շատ թանկարժեք մետաղից են: Ո՞ւմ են վաճառել, ոնց են վաճառել, ինչ գնով են վաճառել: Մի ժամանակ մետաղի տոննան 10-20 դոլարով  վաճառում էին Պարսկաստանին: Հետո նույն Պարսկաստանից 700 դոլարով մետաղի էինք վերցնում վարձակալությամբ: : Թող գոնե այդ ռելսերը տանեին խրամատներում թաքստոցներ կառուցեին, ռելերը դնեին, վրայից էլ հող լցնեին, որ անոդաչուները մեր երեխեքին այսպես չոչնացնեին: բա էդքան զոհ ենք տվել որովհետև պաստպարվելու տեղ չեն ունեցել: Իսկ այդ սրիկաներն իրենց գրպանի համար այդպիսի բաներ են արել: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան ռելսերի մասին է խոսքը: Թող ասեն, թե մի ռելսի գինն ինչքան է»,-ասաց Գրիգոր Հարությունյանը:

Անդրադառնալով կառուցվող երկաթգծին՝ նա ասաց. «Ադրբեջանի տարածքով անցնող հատվածը նաև այլ խնդիր ունի: Երբ Իրանը կառուցել է Խոդաֆերինի ջրամբարը, փաստորեն հիմա կառուցվող երկաթուղին պետք է շրջանցի այդ ջրամբարը: Ըստ էկոնոմիկայի նախարարի շուրջ 1 մլրդ դոլար միայն դա կնստի, և երկաթուղու ադրբեջանական հատվածը վերականգնելու համար 4 տարի կպահանջվի: Հայկական հատվածը մենք ենք կառուցելու»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե երկաթուղին բեկում կարող է մտցնել տնտեսական կյանքում, Գրիգոր Հարությունյանն ասաց. «Եթե երկաթուղին գործի, նշանակում է՝ մենք Երևանից դեպի Պարսից ծոց կապ ենք ստանում, շրջափակումից դուրս ենք գալիս: Այսօր երկաթուղին համարվում է ամենաէժան տրանսպորտը: Հիմա բանակցություններ են տարվում Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համար, և եթե Թուրքիա-Հայաստան երկաթուղին էլ բացվի, մենք նաև Եվրոպա կարող ենք դուրս գալ: Տասնյակ տարիներ մենք բողոքել ենք, որ շրջափակման մեջ ենք, հիմա հնարավորություն կա այդ շրջափակումից դուրս գա, բնականաբար, դա իր ազդեցությունը կբերի տնտեսության մեջ: Բայց ես կտրականապես դեմ եմ, որ Մեղրիով ավտոճանապարհ անցնի, դա չպետք է թույլ տալ: Իշխանություններն ասել են, որ Մեղրիով ավտոճանապարհի հարց չի քննարկվել և չի քննարկվելու: Ես կարծում եմ՝ այդպես էլ կլինի»,-ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում