Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Եթե մինչև Նոր տարի թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարացնելու որոշում չկայացվի, ապա այն ավտոմատ կվերանա

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը

Պարոն Թունյան, Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը երկարաձգել։ Արդյոք կա՞ այն երկարաձգելու կարիք։

Եթե Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է երկարաձգել ներմուծման արգելքը և դա տնտեսական նպատակահարմարությամբ է հիմնավորում, նշանակում է՝ իրենք ունեն իրենց փաստարկները: Կան նաև այլ փաստարկներ, այլ կարծիքներ և  որոշումը կայացվելու է քննարկման արդյունքում: Այսինքն Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես և խոստացվել էր որոշման ժամանակ կներկայացնի վերլուծություններ, փաստարկներ, հիմնավորումներ, որ էսպիսի հարցերը ոչ թե օդի մեջ լինեն, այլ փաստարկված ու վերլուծությունների հիման վրա: Եթե առաջարկը էկոնոմիկայի նախարարությունից է, ապա այս հարցի հասցեատերը հենց էկոնոմիկայի նախարարությունն է:

Մի կողմից Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների վերականգնման ուղղված քայլեր են անում, մյուս կողմից, սակայն, թուրքական ապրանքների ներկրման արգելքը երկարացնում են։ Արդյոք սա տրամաբանական քայլերի հաջորդականություն կարո՞ղ ենք դիտարկել։

Հարցի մեջ պնդում կա, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարացնում են, ես էլ ուզում եմ հիշեցնել, որ դրա վերաբերյալ դեռ որոշում չկա: Կլինի կառավարության որոշումը, և ցանկացած որոշման հետ կապված նաև դրա տրամաբանությունը կներկայացվի: Այս պահին դեռ որոշում չկա: Արգելքի ժամկետը մինչև այս տարվա վերջն է: Եթե արգելքը նորից երկարացնելու որոշում չկայացվի, ապա այն ավտոմատ կվերանա: Եթե կայացվի, համապատասխան տեղեկատվություն կլինի: Հատուկ ուզում եմ ընդգծել, քանի որ որոշ հրապարակումներից կարող է թյուրըմբռնում առաջանալ, որ կառավարության որոշում  այս մասով դեռևս չկա: Կա առաջարկ, որը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, որը պետք է համապատասխան ընթացակարգեր անցնի, կարծիքներ հավաքի, հետո արդեն կառավարությունում որոշում կայացվի՝ արդյոք այդ արգելքը երկարացվում է, թե ոչ:

Պարոն Թունյան, դոլարի և եվրոյի արժևորումը ինչի կհանգեցնի, և դրա վրա ինչ գործոններ են ազդում։ Ամանորը որքանով է դեր խաղում այս ամենում:

Չեմ կարծում, որ հիմա փոխարժեքի հետ կապված անհանգստությունների համար լուրջ հիմք կա: Փոխարժեքը վերջին ամիսներին բավականին կայուն է, և որոշ ընթացիկ տեղաշարժերը նորմալ շուկայական երևույթ են: Այս պահին, եթե չեմ սխալվում, դոլարի փոխարժեքը 480 դրամի սահմաններում է: Ինչ վերաբերում է Ամանորի ազդեցությանը, ապա սովորաբար Ամանորի տոների հետ կապված տեղի է ունենում դրամի արժևորման ճնշում: Այսինքն մարդիկ իրենց ձեռքի տակ եղած արտարժույթը փոխարկում են դրամի, որպեսզի առևտուր անեն Ամանորի համար: Թե որքանով կլինի այդ ազդեցությունը, դա արդեն ֆոստֆակտում ժամանակը ցույց կտա: Բայց էական ցնցումներ, առավելևս անհանգստությունների առիթներ, չեմ կարծում, թե կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում