Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Գնալ ընդառաջ․ Ինչ է պահանջվում Երևանից

Նույնիսկ արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը հիմնականում կենտրոնացել է, աշխատում է, թերեւս, ոչ այն ուղղությամբ, ինչ պետք է: Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ներկայումս արտահայտում են համաշխարհային այլ նոր գործընթացները, որոնք տեղի են ունենում լոկալ՝ տարածաշրջանային և գլոբալ ռազմավարական իմաստներով: Ղարաբաղայն հակամարտությունն այժմ կրում է հենց դրանց ազդեցությունը, հետեւաբար այդ հարցում ճիշտ կողմնորոշվելու համար հարկավոր է քիչ թե շատ համարժեք կողմնորոշում ունենալ համաշխարհային գլոբալ պրոցեսների առումով: Ահա այդ խնդիրն է կարծես, որ խանգարում է Հայաստանի հասարակական-քաղաքական մտքի իրավիճակային համարժեքությանը` թե՛ իշխանության, թե՛ քաղաքական եւ հասարակական մյուս շրջանակների առումով:

Կասկած չկա, որ համաշխարհային գլոբալ գործընթացներին տիրապետելը բավական դժվար եւ գրեթե անհնարին գործ է: Դա, թերեւս, անհատների «առաքինությունն» է, այն էլ գուցե այդպիսիք Հայաստանում էլ չկան, կամ եթե կան, ապա գործընթացին տիրապետում են ավելի շատ ինտուիտիվ, քան ինֆորմատիվ հիմքով, կամ հավասարաչափ` ինֆորմատիվ իրողությունը լրացնող ինտուիտիվ գործոնի շնորհիվ: Սակայն եթե գոնե այդօրինակ հիմքով համարժեքությունը բացակայում է, ապա բացարձակապես անիմաստ է դառնում Ղարաբաղի հարցի վրա կենտրոնացումը, քանի որ դա նշանակում է վազել պրոցեսների հետեւից, այսինքն` բացարձակապես ազդեցություն չունենալ դրանց վրա եւ անել այն, ինչ կթելադրվի դրսից` չունենալով չանելու ելք:

Ազդեցություն ունենալու համար հարկավոր է համարժեք պատկերացում ունենալ գլոբալ ֆոնի մասին, որպեսզի հնարավոր լինի դերակատարություն ստանձնել այդ ֆոնի որեւէ հատվածում տեղի ունեցող պրոցեսներում, ինչպիսին Ղարաբաղի հարցն է, հատկապես այժմ: Ընդ որում, գլոբալ ֆոնի մասին պատկերացումը պետք չէ համարել այդ ֆոնի մասին ինֆորմացվածության հոմանիշ: Կարելի է չունենալ լիարժեք ինֆորմացիա, բայց ընկալել միտումներն ու թիրախները, տարբերակել ռազմավարական եւ մարտավարական մոտեցումներն եւ հնարքները:

Համենայնդեպս, Հայաստանի հասարակական-քաղաքական դասի համար սա գլխավոր առաջնահերթությունը պետք լինի, առանց որի մենք հայտնվելու ենք մի ցիկլի մեջ, երբ պարբերաբար ականատեսն ենք դառնալու կա՛մ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության նման կիսատությունների,  կա՛մ էլ պարզապես դիվանագիտական խայթոցների, որպիսիք տեղի են ունենում տարատեսակ դրվագների, հոլովակների, կազմակերպական եւ արարողակարգային նրբությունների տեսքով:

Կարծես թե ակնհայտ է, որ իշխանությունը չունի գլոբալ գործընթացների մեջ խորամուխ լինելու, ռազմավարությունը մարտավարությունից զատելու, համաշխարհային միտումները լիարժեք ընկալելու ցանկություն: Իշխանությանը, թերեւս, թվում է, որ մինչ ինքը զբաղվի այդ ընդգրկուն խնդրի դիտարկմամբ, կարող է տեղային խնդիրներում անհաջողության մատնվել, ուշադրությունը, զգոնությունը թուլացնել եւ զիջել: Արդյունքը կամ ավելի շուտ հետեւանքը լինում է այն, որ ուշադրությունը սեւեռելով տեղային, լոկալ գործընթացների վրա` իշխանությունը դրանք ընկալում է ամբողջական համատեքստից դուրս, հանդես է բերում ոչ համարժեք պահվածք, ինչի հետեւանքը լինում է այն, որ կարողանում լուծել իշխանության դիրքի պահպանման հետ կապված իր մարտավարական խնդիրները, սակայն բացարձակապես չի կարողանում սպասարկել հայկական պետության ռազմավարական շահը:

Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին տարիների ընթացքը դրա վառ վկայությունն է: Խնդիրը ծանրանում է այն առումով, որ որոշակի նրբերանգային տարբերությամբ հանդերձ, այդուամենայնիվ, նույն մտածողությունը կա նաեւ հասարակական-քաղաքական գրեթե ամբողջ դաշտում: Այսինքն` գրեթե ամբողջ դաշտը պատրաստ է վազել հետեւանքի հետեւից` պարզապես հույս ունենալով, որ ասենք` մեկն ավելի արագ կարող է վազել, քան վազում է, ենթադրենք, իշխանությունը կամ մյուս քաղաքական ուժը, կամ մյուս հասարակական-քաղաքական շերտը: Մինչդեռ ֆունդամենտալ ընկալման տեսակետից, ինչպես իշխանության, այնպես էլ գրեթե հասարակական-քաղաքական ամբողջ դաշտի մոտ, եզակի բացառություններով հանդերձ, նկատելի չէ համաշխարհային գործընթացներն ընկալելու եւ խնդիրներին ընդառաջ գնալու ցանկությունն ու պատրաստակամությունը: Իշխանության պարագայում դրա բացակայությունը միանգամայն հասկանալի է: Դա պետք չէ, քանի որ չի նպաստում, չի ծառայում իշխանությունն ուժային եւ կուլիսային մեթոդներով պահելու քաղաքականությանը: Իսկ ի՞նչն է հասարակական-քաղաքական դաշտում այդ պատրաստակամության գլոբալ բացակայության պատճառը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում