Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Իշխանությունները ասում են՝ նախկինում ինչ կերել կերել եք, չենք հետապնդում, բայց եթե փորձեք վերադառնալ, թույլ չենք տա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը

-Պարոն Քոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Մասնավորապես, քաղաքապետին անվստահություն հայտնելու քայլը։ ՔՊ-ն նշում է, որ կա քաղաքական ճգնաժամ, կան քաղաքական ուղենիշի տարբերություններ։

-Փաստ է, որ Հայկ Մարությանը ընտրվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի շնորհիվ, հեղափոխության ալիքի վրա: Այլապես Հայկ Մարությանը երբևէ իրեն չէր պատկերացնի քաղաքապետի պաշտոնում: Փաստ է նաև, որ նա գրանցել է որոշակի հաջողություններ և ըստ հարցումների՝ երևանցիների մեծամասնությունը կողմ ՝ նրա քաղաքապետ մնալուն: Դա արդեն խոսում է անձամբ իր՝ որպես արդյունավետ քաղաքապետ կայացած լինելու մասին, անկախ քաղաքական ուժից: Ցանկալի կլիներ, որ այս հակասությունները սպասեին մինչև Երևանի հաջորդ ՏԻՄ ընտրություններ, և ընտրողը որոշեր, թե ով պետք է լինի հաջորդ քաղաքապետը: Սակայն քաղաքականությունն ունի իր կանոնները, և այստեղ, ցավոք, իդեալական հանգուցալուծում չի կարող լինել:

Հասկանալի է նաև ՔՊ-ի վրդովմունքը, որ քաղաքապետը խզել է բոլոր կապերը և չի համագործակցում կենտրոնական իշխանության հետ: Այդ դեպքում կուզենայինք տեսնել հստակ փաստարկներ, որ դրանից տուժում է Երևանը, և, հետևաբար, հասունացել է քաղաքապետին պաշտոնանկ անելու պահը: Բայց քանի որ ամբողջական տեղեկություն չունենք, թե իրականում ինչ է կատարվում, դժվար է միանշանակ գնահատական տալ: Քաղաքապետն ինքը կցկտուր տեղեկություններ է միայն տրամադրել: Լավ կլիներ հանրային բանավեճ կազմակերպել և լսել երկու կողմերի փաստարկները: Ընդհանուր առմամբ սա լավ իրավիճակ չէ, երբ հաջողված քաղաքապետին պաշտոնանկ են անում քաղաքական պատճառներով: Այստեղից թերևս  մեկ դրական ելք կարող է լինել, եթե քաղաքապետը ցանկություն ունենա և ունակ լինի ստեղծել նոր ընդդիմադիր քաղաքական ուժ: Այդպիսին կարող է դրական լիցք հաղորդել ներքաղաքական կյանքին և նպաստել դրա առողջացմանը և հներ-նորեր տիրույթից դուրս բերել: Ամեն դեպքում, ներիշխանական մրցակցությունը և կոնֆլիկտները չեն կարող օգտակար լինել և լուծում է հարկավոր:

-ՏԻՄ ընտրություններից հետո շատ համայնքներում համայնքի ղեկավար չեն կարողանում ընտրել, տարբեր համայնքներում ճգնաժամ է։ Ինչի՞ մասին է խոսում այս ամենը։

-Տեղերում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ: Շատ համայնքներում երկու կամ ավելի ուժեր ստացել են բավականաչափ ձայներ բայց ոչ բացարձակ մեծամասնություն: Նախկինում այդպես չէր լինում, հաղթում էր հիմնականում իշխող ուժը, և այլընտրանքի մասին խոսք լինել չէր կարող: Այլընտրանքային ուժերի հաղթանակը տեղերում սովորական երևույթ է ժողովրդավարական երկներում: Մենք էլ պետք է սովորենք և համայնքները պետք է գտնեն լուծում ղեկավար ընտրելու համար: Բայց կա մեկ բարդություն, որ նախկին կոռումպացված անձինք փորձում են վերընտրվել և որոշ դեպքերում դա նրանց հաջողվել է: Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս անել, որ լինեն և՛ ազատ ընտրություններ, և՛ կոռուպցիոն անցյալով մարդիկ չվերընտրվեն: Միգուցե սխալվում եմ, բայց վերջերս նախկին համայնքապետերի դեմ հարուցված մի քանի քրեական գործերից ստեղծվում է տպավորություն, որ իշխանությունները որդեգրել են արդարադատության յուրովի մոտեցում: Նախկին կոռումպացված համայնքապետերին չեն հետապնդում քրեորեն, բայց երբ նրանք փորձում են վերադառնալ իշխանություն, քրեական գործեր են հարուցվում: Ինչ խոսք, այդ գործերը միանգամայն օրինաչափ են, բայց խնդիրն այն է, որ դա հատվածական մոտեցում է:

Ո՞վ չգիտի, որ ցանկացած համայնքում, լինի դա մեծ թե փոքր, եղել են բազմաթիվ ապօրինի հողհատկացումներ և այլ կարգի չարաշահումներ: Ցանկացած գյուղում կամ քաղաքում առնվազն համայնքապետը և մի շարք մոտ կանգնած անձինք շատ բարձր հավանականությամբ նման կարգի չարաշահումներ են իրագործել: Եթե օրենքը կուրորեն կիրառենք, նրանք բոլորը պետք է ձերբակալվեն: Ստացվում է, որ ամեն համայնքից ամենաքիչը 5-10 հոգի ենթակա են քրեական հետապնդումների: Այսպիսով, եթե օրենքի տառին հետևենք, Հայաստանում պետք է հսկայական ծավալի քրեական հետապնդումներ ընթանային այսպիսի գործերով և հազարավոր նախկին համայնքային ղեկավարներ իրենց մերձավորների հետ միասին պետք է բանտարկվեին: Դա կլիներ բացարձակ և անշեղ արդարադատություն: Բայց դա տեղի չի ունեցել և տեղի չի ունենալու: Փոխարենը, կրկին իմ անձնական տպավորությունն է սա, իշխանությունները ասում են՝ նախկինում ինչ կերել եք կերել եք, ձեզ չենք հետապնդում, բայց եթե փորձեք գլուխ բարձրացնել և իշխանություն վերադառնալ մենք դա թույլ չենք տալու:

Պարոն Քոսյան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ուղղված քայլերը ի՞նչ արձագանք են գտնում Սփյուռքում։ Եվ ի՞նչ կարծիք ունեք Դուք։

-Սփյուռքի ավանդական կազմակերպությունների մտածողությունը չի փոխվել՝ նրանք դեմ են դրան: Բայց մյուս կողմից այլընտրանք էլ չեն առաջարկում: Իսկ շարքային սփյուռքահայերը ունեն ամենատարբեր կարծիքներ՝ և՛ կողմ լինողներ կան, և՛ դեմ լինողներ:

Իմ կարծիքով՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ պետք է ստեղծել, և հետագայում անցնել չափավոր և աստիճանական սահմանների բացմանը, որպեսզի Հայաստանը աշխարհի հետ տրանսպորտային ավելի էժան և արագ կապ ունենա:

Մի բան պետք է լավ հասկանալ: Թուրքիան սահմանները փակել է որպես պատժամիջոց Արցախի հարցում Ադրբեջանին օգնելու համար: Սահմանները չբացելը, որքան էլ որ զգացմունքային մակարդակի վրա կարող է ցանկալի լինել, դա պարզապես նշանակում է եկեք շարունակենք Հայաստանիդ դեմ պատժամիջոցը: Զարմանալ կարելի է, որ շատերը այս տրամաբանությունը չեն տեսնում:

Դիվանագիտական հարաբերությունները նաև հնարավորություն են տալիս անվտանգային ռիսկերը մեղմացնել: Բնավ ոչ մի երաշխիք չկա, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կտրուկ կլավանան: Դա մոտակա ժամանակաշրջանում շատ անհավանական է: Բայց որոշ դրական ակնկալիքներ կարող ենք ունենալ:

Ուշագրավ է նաև ԱՄՆ-ի հետաքրքրությունը այդ հարցում: Թե՛ Օբամայի վարչակազմը, և թե՛ ներկայիս Բայդենի վարչակազմը ակտիվ աշխատանք են տարել հայ-թուրքական հարաբերություննեը կարգավորելու ուղղությամբ: Նախկինում Ադրբեջանը թույլ չտվեց, բայց հիմա այլ իրավիճակ է և ըստ Բլումբերգի տարածած հաղորդագրության, Էրդողանը համաձայնվել է գնալ այդ քայլին Բայդենի հորդորոով կամ ճնշմամբ, ցանկանալով հարթել իր իսկ խնդիրները ԱՄՆ նախագահի հետ:

Ամեն դեպքում պետք է այս հարցին զգուշավորությամբ մոտենալ, և ես դրական եմ համարում, որ Հայաստանի իշխանությունը համարձակություն է դրսևորում քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Սպասենք և տեսնենք՝ ինչպես կզարգանան այս հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում