Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 19-ին, ժամը 03:20-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ստորգետնյա ավտոկայանատեղիում գտնվող երկու ավտոտնակներում»,- հայտնել են ՀՀ ԱԻՆ-ից՝ հավելելով, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել՝ 04:01-ին։ Ավտոտնակներում այրվել են տոնածառ, մեկ հեծանիվ, ջեմահարվել՝ կայանած «Mini Cooper» և «Tesla» մակնիշների ավտոմեքենաները։