Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Մուննաթը նեղացածի, ոչ թե տիրոջ պահվածք է

Հայաստանում ստեղծված իրավիճակը բավական հետաքրքիր մտորումների և դատողությունների դաշտ է ձևավորել, որտեղ գեներացվում են տարբեր մտքեր, իրավիճակի գնահատականներ, վերլուծություններ։

Դրանց մի մասի համաձայն` Հայաստանում տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են համաշխարհային վերափոխումների ալիքով, որ անցնում է գրեթե ամբողջ մոլորակով: Այժմ աշխարհում տեղի են ունենում բավական հետաքրքրական պրոցեսներ, աշխարհաքաղաքականության կենտրոնները փորձում են ձևավորել անվտանգության, արժեքների, փոխհարաբերության, խնդիրների լուծման նոր համակարգեր, խաղի նոր կանոններ: Դա ամենևին չի նշանակում, որ վերացել է երկրների միջև մրցակցությունը, վերացել են ավանդական շահերը, հակադրությունները, ազդեցությունների համար պայքարը: Դրանք կան, շարունակվում են, կլինեն ապագայում: Բայց համաշխարհային քաղաքականության սուբյեկտները կարծես թե ընդհանուր հայտարարի են եկել այն հարցում, որ խաղի առկա կանոնները սկսել են վնասաբեր լինել բոլորի համար:

Պետք չէ պատրանք ունենալ և համարել, որ աշխարհի համար Հայաստանի ժողովրդավարությունը ձեռք է բերելու առանձնահատուկ նշանակություն: Մեծ հաշվով, Հայաստանը միշտ էլ փոքր ֆիգուր է շախմատային մեծ պարտիայում և կարող է ընդամենն ունենալ այս կամ այն «էտյուդի» մեջ մի դեկորի նշանակություն կամ արժեք: Բայց եթե փոխվում է «էտյուդների» հանդեպ վերաբերմունքը, ինքնաբերաբար այդ փոփոխությունն առնչվելու է նաև դրանց հետ առնչություն ունեցող դեկորներին: Անիմաստ է մտածել, թե աշխարհաքաղաքականության կենտրոնները փորձում են Հայաստանում ինչ-որ բան փոխել, որովհետև համարում են, որ Հայաստանի համար այդպես ավելի լավ է: Իհարկե, ոչ: Իհարկե, եթե ինչ-որ բան ուզում են փոխել, դա անում են, որովհետև իրենց է այդպես պետք: Հարցն այն է, թե այդպիսի վիճակում ի՞նչ է պետք Հայաստանին, Հայաստանի հասարակությանը: Չէ՞ որ ակնհայտ է, որ իրավիճակը ունի հանրային օգտակարության որոշակի ռեսուրս:

Միջազգային հանրությունը, կամա թե ակամա, այս անգամ կարծես թե դարձել է Հայաստանի հասարակության դաշնակիցը, թեկուզ անուղղակի: Հետևաբար պետք է մտածել հենց այդ իրողությունը հօգուտ հասարակության, հօգուտ հանրային ու պետական շահի ծառայեցնելու մասին: Իսկ դրա լավագույն ձևն, իհարկե, համաշխարհային հանրության «մերկացման», երկակի ստանդարտով «դիմակը» պատռելու փորձը չէ: Այդ ամենն արդեն այնքան պարզ ճշմարտություն է, որ որևէ մեկը, անգամ ապաքաղաքական քաղաքացիները չունեն ավելորդ պարզաբանումների կամ հիշեցումների կարիք:

Անհրաժեշտ է հակառակը. միջազգային հանրությանը պետք է ցույց տալ, որ գործ ունի ոչ թե հիշաչար քաղաքացիների, այլ համաշխարհային պրոցեսներին և նոր արժեհամակարգի, նոր առաջնահերթությունների համաշխարհային որոնումներին համարժեք հասարակության հետ: Ի վերջո, աշխարհը միշտ էլ լուծելու է իր հարցերը, և այդ լուծումներից կարող են շահել միայն նրանք, ովքեր այդ լուծումների գործընթացում ունակ կլինեն իրենց հարցերը լուծել իրավիճակի համարժեք գնահատման և համարժեք վարքի շնորհիվ: Այդ իմաստով հասարակությունը և հանրային տրամադրություններ ու կարծիք ձևավորող հանրույթը չպետք է թույլ տան, որ ստացվի այնպես, որ Հայաստանի իշխանությունը տվյալ պարագայում առավել ադեկվատ լինի միջազգային զարգացումներին:

Որևէ ժամանակահատվածի պատանդ կամ գերի դառնալը քաղաքական պրոցեսներում երբեք չի հանգեցրել դրական արդյունքի կամ արդյունավետ ընթացքի: Ի վերջո, Հայաստանի հասարակության, դրա շահը սպասարկող յուրաքանչյուր խմբի հիմնական անելիքը պետք է լինի Հայաստանում ժողովրդավարության դրոշը հենց հասարակության ձեռքում պահելը, հասարակության մեջ ժողովրդավարության տիրոջ զգացումը մշտապես վառ պահելը կամ սերմանելը: Այդ գործում անելիքները շատ են, բայց դրանց մեջ հաստատ չկա, չի կարող լինել միջազգային հանրության հանդեպ նախատինքը: Դա թե՛ նորաձև չէ, թե՛ դրա համար առանձնապես մեծ խորաթափանցություն պետք չէ, թե՛ դրանով պարզապես, ուղղակի թե անուղղակի, նսեմացվում է Հայաստանում հասարակական, քաղաքացիական պայքարի կշիռն ու դերը: Չէ՞ որ այդ պայքարը երբեք չի սկսվել միջազգային աջակցության ակնկալիքով և դրա բացակայությամբ չի ավարտվելու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում