
ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ամենայն հարգանքով Ռուբեն Ռուբենյանին, նրան անձնապես համարելով լավ մարդ, չեմ կարող նրա նշանակումը որպես Թուրքիայի բանագնաց համարժեք ու հավասարազոր համարել թե նրա թուրք գործընկերոջ փորձառության, թե թուրքական հարյուրամյա փորձառու դիվանագիտության, թե նաև այդ առանցքով Հայաստանի մարտահրավերների հետ համապատասխանության տեսանկյունից։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գիտակցել սեփական պատասխանատվության ու պրոցեսի բարդության ողջ խորությունն ու չափը։ Իշխող թիմը կարող էր սխալվել, երբ ընդդիմություն էր. այդ սխալն իրենց ճակատագրի մասին կարող էր լինել։ Որպես իշխանություն նրանք սխալվելու ու այդ սխալների վրա սովորելու իրավունք և մանդատ չունեն։