Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:10–ի սահմաններոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 196.5 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում՝ Անգեղակոթի շուկայի մոտ բախվել է իրանական համարանիշներով Iveco-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի Աղիտուի հոսպիտալ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ Սիսանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մինչ վթարի վայրում զննություն էին կատարում քննիչները, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Հովսեփ Գաբրիելյանը օպերատիվ տեղեկություններով պարզել է մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը:
Վարորդը եղել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 31-ամյա Գ․Հ․-ն, իսկ վիրավորը՝ Սյունիքի մարզի բնակիչ Ս․ Զ․-ն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, կինն էլ հղի է: