Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Եթե հասնենք եվրոպական երկրների պատվաստման ցուցանիշներին, ապա ցուցանիշների կտրուկ աճ, մանավանդ մահերի թվի աճ չենք ունենա

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս եք գնահատում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում: Այս պահին, կարծեք թե, թվերը սարսափելի չեն: Կարո՞ղ ենք ասել, որ օմիկրոն շտամի ավելի թույլ լինելը վիրուսի թուլանալու վկայությունն է:

Վիրուսը վաղ թե ուշ հոգնելու է: Մենք վիրուսից ենք հոգնելու, ինքը՝ մեզնից: Հենվելով արևմտյան հետազոտողների կարծիքի վրա, նախնական կարող ենք նման բան ասել, բայց դեռ ուսումնասիրություններն ընթանում են տարբեր երկրների համապատասխան գիտական ու գործնական կենտրոններում: Ավելի ուշ գնահատականներն ավելի հստակ կարող են լինել: Փոխակերպված հարուցիչն ինքն իր հերթին նորից փոխակերպվում է, և ունի ըստ նախնական տվյալների, տարածման բավականին արարգ տեմպեր, բայց կլինիկական արտահայտությունը ավելի թույլ է, քան մինչ օրս հանդիպած հարուցիչները:

Այսինքն եթե նույնիսկ ավելի շատ թվով մարդիկ վարկվեն, մահվան ելքով և ծանր դեպքերը քիչ կլինե՞ն:

Այո, հուսանք անր դեպքերն ավելի քիչ կլինեն: Սա ուղղակի նախնական հաղորդագրություններ հիման վրա ենք ոսում, այլ ոչ վերջնական գիտական հստակ հետազոտությունների:

Կորոնավիրուսի օրական հայտնաբերված դեպքերը նվազում են: Կարո՞ղ ենք ասել, որ հերթական ալիքի մարման հետ գործ ունենք, և հնարավո՞ր է, որ այլևս նոր ալիք չլինի, նոր պիկեր չունենանք:

Համավարակի այս գրեթե երկու տարվա ընթացքում մենք անընդհատ հույսեր էինք կապում, որ ահա, մարեց, բայց տարբեր ժամանակներում տեսնում էինք, որ մարումից հետո նորից կտրուկ աճ է տեղի ունենում, մահերն են աճում, առողջապահական համակարգը կոլապսի եզրին է կանգնում, հիվանդներին բուժելու ռեսուրսները սպառվում են և այլն: Ուստի պետք է զգոն լինել և չհանգստանալ այս թվերով: Նախ, ամեն մի քաղաքացի պետք է ինքն առաջին հերթին հոգ տանի իր ու իր շրջապատի առողջության մասին, որովհետև կանխարգելելը ողջ ազգի, բնակչության խնդիրն է: Եկեք փակ վայրերում դեռ շարունակենք դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, որքան հնարավոր է և ամենակարևորը՝ պատվաստումների ցուցանիշը փորձել բարձրացնել: Եվրոպական գրեթե երկրներում այդ ցուցանիշը 70 տոկոսի է հասնում: Ակներև է, որ բնակչությունն ավելի քիչ խոցելի է դարձել այդ երկրներում: Բերում են եզակի օրինակներ, թե՝ տեսեք, պատվաստված մարդը մահացավ կամ ծանր տարավ, բայց իրավիճակը, վիճակագրությունը հստակ չուսումնասիրելով հետևություններ անելը հմարում եմ ոչ կոռեկտ և ոչ ճիշտ: Կյանքն ապացուցեց, որ հիվանդացության թվերի նվազման մեջ իր դերն ու նշանակությունն ունի պատվաստումը:

Քանի որ հիմա պատվաստվածները շատ են, հնարավո՞ր է, որ սրանից հետո բռնկման մեծ ալիք չլինի:

Եթե հասնենք եվրոպական զարգացած երկրների պատվաստման ցուցանիշներին, ապա այդպես կտրուկ ցուցանիշների աճ, մանավանդ մահերի թվի աճ չենք ունենա:

Ձեռնարկված միջոցառումներն ինչպե՞ս եք գնահատում:

Ես բազմիցս կրկնել եմ և հիմա նորից եմ ուզում վերահաստատել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը անում է այն բոլոր քայլերը համաճարակի կանխարգելման, բուժման ուղղությամբ, որն անում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը: Մենք ինչ-որ փակ տարածքում չենք, և ԱՀԿ-ի խորհրդատվությունը վայրկյանական հասնում է բոլոր անդամ երկրներին, այդ թվում մեզ: Միջազգային փորձը միշտ ուսումնասիրվում է նախարարության կողմից և կառավարությունն անում է քայլեր, որոնք պետք է բերեն համաճարակի զսպմանն ու կառավարմանը: Որոշ միջոցառումների հետ ասում են՝ կարող է ուշացած է, ժամանակավրեպ է: Եթե հիշում եք, սկզբում ասում էին, որ ԱՀԿ-ն ուշացումով սկսեց երկրներին տեղեկացնել,  որ դանդաղում են որևիցե հստակ բանա ասել, բայց պետք է հասկանանք, որ իրավիճակը գնահատելու և քայլեր անելու համար ժամանակ է պետք: Փառք Աստծո, հիմա կոմունիկացիայի մեթոդները առկա են, վիճակագրական տվյալների ու քայլերի ուղեցույցներին անմիջապես տեղեկանում ենք: Աշխարհի փորձը անմիջապես հնարավոր է բերել ու տեղայնացնել՝ հաշվի առնելով որոշակի առանձնահատկություններ:

Շատերը մեղադրում են, որ Առողջապահության նախարարությունը նույնիսկ մահերի թիվը չ կարողացել ճիշտ հաշվել, և վիճակագրության կոմիտեի թվերի հետ զգալի տարբերություն էր տվել:

Ինչ վերաբերում է մահերի թվերի տարբերությանը, ուղղակի մարդիկ քիչ են ծանոթ վիճակագրության մեթոդաբանությանը: Ընդհանրապես ոչ թե կովիդի, այլ մահերի տեսանկյունից տարբեր  թվեր ենք ունենում ամեն տարի՝ սկսած մահերի վիճակագրության վարումն սկսելու ժամանակից: Մահերի թվերը, որոնք շտեմարանի տեսքով պահպանվում են և վիճակագրության ծառայության կողմից, և առողջապհության նախարարության կողմից, հաջորդ տարվա առաջին եռամսյակում ճշգրտվում են, համեմատվում են, բաղդատվում են ըստ տեսակների, և նոր վերջնական թիվն ենք ունենում: Այնպես որ այդ շեղումը կովիդի հետ կապված չէ, դա մեթոդաբանության խնդիր է, որը 100 տարի գոյություն ունի: Կարող է կոնկրետ կովիդից մահերի հետ կապված նույնպես լինեն տարբերություններ, բայց քանի որ մեծ աղմուկ է բարձրացել, հանձնարարվել է, որ ստեղծվի հանձնաժողով և պարզեն այդ տարբերությունների պատճառները, և գան վերջնական արդյունքի, թե որտեղից են այդ տարբերությունները ծնվել: Ուստի հորդորում եմ սպասել այդ հանձնաժողովի եզրակացությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում