Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Եթե Ռուբինյանն ու Հայաստանը ուզում են հաջողել

Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նախօրեին պարզ դարձավ, որ Հայաստան-Թուրքիա բարձր մակարդակի միջպետական բանակցություններում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Այս որոշման հարցում գոնե ինձ համար միայն մեկ ռացիոնալ բացատրություն կա. Ռուբինյանը մեծամասնություն ունեցող Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ է, ուստեւ` ուղիղ կապ ունի եւ կարող է ունենալ երկրի վարչապետի ու մնացած բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ռուբինյանի թուրք պաշտոնակցի վերաբերյալ հայտարարությունը հնչել էր ավելի վաղ: Այս բանակցություններում Անկարան է ներկայացնելու 63-ամյա դիվանագետ Սերդար Քիլիչը, ով շուրջ 3 տասնամյակի դիվանագիտական փորձ ունի, այդ թվում` Թուրքիայի դեսպանի կարգավիճակով Բեյրութում, Տոկիոյում եւ Վաշինգտոնում:

Ակնհայտ է, որ կողմերի ներկայացուցիչների քաշային տարբերությունները չափազանց մեծ են, դրա մասին արդեն իսկ գրվել` ու դեռ կգրվի հայրենական մամուլում: Պարզ չէ դեռեւս, թե ինչ օրակարգով, զրույցի կետերով, որտեղ եւ ինչ ձեւաչափով են հանդիպելու պաշտոնյաները, սակայն, եթե Փաշինյանի կառավարությունն իրավամբ հասկանում է տեղի ունեցողի նշանակալիության մակարդակն ու հնարավոր վտանգները, ապա Ռուբինյանը չափազանց մեծ տնային աշխատանք կատարելու եւ առնվազն խորհրդակցական թիմի անհրաժեշտություն ունի:

Այսպես ուրեմն, մինչ առաջին հանդիպումը նա առնվազն պետք է ինտենսիվ հանդիպումներ ունենա հայ-թուրքական գործընթացում ներգրավված մեր` հայկական կողմի ծանրքաշայինների հետ: Սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանի տարիներին թուրքերի հետ ուղիղ առնչություններ ունեցած պաշտոնյաներից, մինչեւ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (TARC) անդամներ ու ֆուտբոլային դիվանագիտության շրջանի գործող անձինք:

Քանի որ հույս ունեմ, որ Ժիրայր Լիպարիտյանի հետ ուղիղ կապի խնդիր չկա, ստորեւ նշեմ մի քանի մարդկանց անուններ, որոնց հետ խոսելը կենսական նշանակություն կունենա գործընթացում առնվազն մեծ սխալներից խուսափելու տեսանկյունից:

TARC

Դավիթ Հովհաննիսյան – ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՊՀ պրոֆեսոր

Ալեքսանդր Արզումանյան – Սկանդինավյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Վան Գրիգորյան – Հայկական Համագումար, ԱՄՆ

Անդրանիկ Միհրանյան – Քաղաքագետ, ՌԴ

Դեյվիդ Ֆիլիպս – ԱՄՆ Կոլումբիայի համալսարան

Ցավոք վերջին 2 տարում կորցրինք մեր լավագույն դիվանագետներից սիրելի Ռուբեն Շուգարյանին եւ Արման Կիրակոսյանին, ում խորհրդատվությունն անասելի կարեւոր կլիներ, սակայն նրանց հետ աշխատած դիվանագետներից որոշները վստահաբար կարող են օգտակար լինել: Դիվանագետների և այլ պաշտոնյաների ցանկն իհարկե կարելի է շարունակել:

Անասելի կարեւոր է նաեւ ինտենսիվ քննարկումներ ծավալել քաղաքացիական հասարակության ակտորների հետ: Հատկապես այն կառույցների ու անհատների, որոնք ակտիվ ներգրավվածություն են ունեցել թուրքերի հետ ֆուտբոլային դիվանագիտության տարիներին:

Սկզբի համար խոսել է պետք Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ղեկավար Գեւորգ Տեր-Գաբրիելյանի, Սիվիլիթաս հիմնադրամի նախկին ղեկավար Սալբի Ղազարյանի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանի, Իմեջին կենտրոնի ղեկավար Ֆիլիպ Գամաղելյանի հետ: Քաղհասարակության մի շարք այլ անկյունաքարային անձանց անուններ այստեղ չեմ նշում, սակայն նրանց գտնելը դժվար չպետք է լինի:

Հայ-թուրքական նոր խոսակցությունը գործընթաց է, որի հեռանկարը չափազանց մշուշոտ է, իսկ անցյալի փորձերը` լի ձախողումներով: Եթե գործող քաղաքական մեծամասնությունը ուզում է իրական պատկերացում ունենալ անելիքների մասին, ապա պետք է չափազանց համեստ վարքագծով խորհրդակցությունների շարք սկսի, ընդ որում` հանդես գալով առավելապես լսողի դիրքում, ապա ձեւավորի լուրջ աշխատանքային խումբ, որը կկառուցի հայկական կողմի մոտեցումներն ու ասելիքը, ապա` կպատվիրակի Ռուբինյանին:

Խաղադրույքները չափազանց մեծ են, իսկ մեծամիտ ու ամբարտավան վարքագծի պարագայում` հնարավոր նոր աղետը անասելի կործանարար:

Առայժմ այսքանը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում