Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Շինաշխատանքները ժամանակին չավարտած կառուցապատողները կտուգանվեն. ինչի կհանգեցնի քաղշինի որոշումը

Քաղաքաշինության կոմիտեն օրերս կառավարությանն է առաջարկել նոր նախագիծ, ըստ որի շինաշխատանքները ժամանակին չավարտած կառուցապատողները կտուգանվեն։ Այս որոշումը քաղշինը հիմնավորում է կիսակառույցների կամ վերանորոգվող կառույցների շինաշխատանքների ձգձգմամբ շատ վնասակար ազդեցությամբ քաղաքի,համայնքի ընդհանուր տեսքի վրա,բազում անհարմարությունների ստեղծմամբ և թափթփվածության առկայությամբ: Քաղշին կոմիտեն նաև առաջարկել է, որ առանձին քննության է առնելու յուրաքանչյուր դործը: Կարգավորման նպատակը, ըստ նախագծի հեղինակների, գոյություն ունեցող օրենսդրական ոչ միանշանակ կարգավորումներն են, որոնք հանգեցնում են տարբեր շինաշխատանքների համար սահմանված ժամկետների ու պարտավորությունների խախտման։ Իսկ դա իր հերթին հանգեցնում է քաղաքաշինության ոլորտում բազմաթիվ խնդրահարույց իրավիճակների:

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանելիս «Salute CO» շինարարական կազմակերպության աշխատանքների ղեկավար հանդիսացող Ս. Ղազարյանը ընդհանուր դրական է գնահատում օրենքի այսպիսի նախագիծը, բայց ունի որոշակի վերապահումներ: Նա կարծում է, որ շինարարական աշխատանքները, այն էլ՝որակյալ, պահանջում են համապատասխան տեխնոլոգիական փուլերով գնահատումների անցկացում, որոնք չեն կարող այդքան կարճ տևել: Ինժեների կարծիքով՝ շինարարության տևականության հարցում վճռորոշ են օբյեկտիվ պատճառները, քան սուբյեկտիվ: Ըստ նրա՝օբյեկտիվ պատճառները 70 տոկոսն են կազմում: «Շինաշխատանքների ժամանակ հնարավոր է անսպասելի խոչընդոտներ առաջանան, ինչպես՝ բնական պայմանների, եղանակի փոփոխությունները, բացի դրանից՝ ընթացքում շատ հնարավոր է սխալ կազմված կամ ժամանակին փոփոխությունները չարձանագրած գծագրերի պատճառով նախագծի փոփոխության անհրաժեշտություն առաջանա, կամ երկրաբանական թերի հաշվարկներ լինեն, տարբեր տեսակի, անհամասեռ գրունտների և ընդհանրապես այնպիաի խնդիրներ, որոնցով պայմանավորված էլ կերկարի շինարարությունը»,-ընդգծեց ինժեները և օրինակ բերեց իր գործնական փորձից՝ երբ Երևանում ջրագծերի փոփոխման աշխատանքները կատարելիս, շատ հաճախ գծագրի համաձայն փորելով՝ հանդիպել են խոշոր քարերի կամ հոսանքալարերի և ստիպված ընդհատել են շինարարությունը:

«Այսպիսի երևույթները, եթե քաղաքաշինական կոմիտեի կողմից հաշվի առնվի, ուրեմն կկարողանան ռեալ գնահատեն ժամկետների հարցը, որովհետև չկա կառուցապատող, որին ձեռնտու չլինի ժամանակին կամ ավելի շուտ աշխատանքները ավարտին հասցնելը»,-նշեց Ս.Ղազարյանը: Մյուս կողմից, սակայն, ինժեները համաձայն է, որ ոլորտում քիչ չեն անբարեխիղճ, ոչ պատասխանատու կազմակերպություններ, որոնք, իրավամբ արժանի են տույժերի: Այստեղ,ըստ նրա, դեր ունի նաև բանիմաց ու պատասխանատու աշխատուժի,տարբեր աշխատանքներ կատարող շինարարների բավարար առկայության հարցը:

Հարցին՝ ի՞նչ է անհրաժեշտ այդպիսի խնդիրները նվազեցնելու համար, նա պատասխանեց որ բավարար կլինի այս որոշմամբ նախատեսված փոփոխությունները իրապես սկզբունքային կերպով աշխատացնելը, նաև՝ շատ կարևոր է՝ յուրաքանչյուր գործի հանդեպ անհատական,առանձնահատուկ մոտեցումը: Պետք է աջակցություն ցուցաբերվի նախագծերի կազման նախնական փուլում երկրաբանական,գեոդեզիական հարցերում, նաև կարգավորեն հնարավոր ֆինանսական քաշքշուկները՝պայմանավորված նախագծերի փոփոխությամբ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում