Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ կամ դիտորդ դառնալու երկու դրական պատճառ՝ ուղիղ երկխոսություն և տնտեսության կործանում․ Արբակ Խաչատրյան

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Ադրբեջանին՝ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաևի առաջարկին։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը մասնավորապես նշել է, որ այս պահի դրությամբ որևէ պետության կողմից Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չկա։ Միևնույն ժամանակ Հունանյանը նշել է, որ հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում։

Փորձագետ Արբակ Խաչատրյանն՝ ի հեճուկս հնչող քննադատությունների, գտնում է, որ  Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալը կամ դիտորդի կարգավիճակ ստանալը մեզ համար օգուտ կլինի։ Իր պնդումը Խաչատրյանը հիմնավորում է հետևյալ կերպ․ «Նախևառաջ՝ ուղիղ երկխոսություն կլինի։ Այն ժամանակ թիկունքից էր կառավարում, կամակատարները՝ պահանջները բավարարում։ Ընկերներին մի բան ասում էր, գալիս հաստատում էին, իսկ  նման հեռանկարի պայմաններում՝ ինքն իր համար կասի, ավելի  բաց կխաղա։ Մեկով ավել պակասն էլ մեզ համար վնաս չի լինի»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանը մեջբերում է տարիներ առաջ ռուս գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու ասածները՝  եթե ուզում եք ՆԱՏՕ-ն քանդվի, եկեք  մտնենք ՆԱՏՕ, միանգամից կքանդվի․«Հիմա եթե այսօր Ադրբեջանը տնտեսական որոշակի հաջողություններ էլ ունի՝ չհանդիսանալով որևէ կառուցի անդամ, մտնելուց հետո նման հաջողություններ չի ունենալու, շատ հարցերում կաշկանդված է լինելու»։

Մեր զրուցակիցն անդրադառնալով  պաշտոնական Երևանի դիրքորոշման այս հարցում, նկատեց՝ նախկին իշխանություններն ամբողջությամբ պրոռուսական էին, իսկ ներկաները՝ ձայնի իրավունք չունեն․«Նախկինները չէին խոսում, որովհետև ամբողջությամբ Ռուսաստանի տակ էին․․ տուն, տեղ, պատեր՝ ամբողջը ծախեցին ռուսներին, իսկ նորերը դրսում առհասարակ չեն խոսում, մեղմ ասած, անմեղսունակ են։ Այդ ոլորտում Հայաստանն ամենաանկախ պետությունն է, իրենից ոչինչ կախված չէ։ Դրա համար չեմ կարծում, թե Հայաստանի դիրքորոշումն էական նշանակություն ունի»։

Արբակ Խաչատրյանը, միևնույն ժամանակ, չի կարծում, թե բարոյական տեսակետից նորմալ կընկալվի՝ մի քանի ամիս առաջ հազարավոր զոհեր տալն ու հետո նույն սեղանի շուրջ նստելը․ «Մենք հիմա պարտված երկիր ենք և այո՛, ես այն կարծիքն եմ, որ այդ պարտության հիմքը նախկիններն են դրել, բայց այնպես չէ, որ ներկաները չունեն իրենց մեղքի չափաբաժինը ու հիմա որոշումներ կայացնելու  իրավունք ու հնարավորություն չունեն։Ես նաև չեմ հասկանում այն տեսակետները, թե ԱՄՆ-ից ու Ադրբեջանից վտանգ չկա։ Ամերիկայի քաղցր կյանքից գալիս ու նման պարտվողական հայտարարություններ են անում։ Իմաստը ո՞րն է։ Ես նման դաշտ մտնելը ներկայիս իշխանությունների պարագայում խիստ վտանգավոր եմ համարում, քանի որ Հայաստանը որպես պետություն այսօր դիրք չունի>>,-ընդգծեց մեր զրուցակիցը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում