Friday, 19 08 2022
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը ինքնասպան է եղել
Ջրցան մեքենաներն աշխատում ու լվանում են քաղաքը կեսգիշերից մինչև լուսադեմ
Զինված անձը վնասազերծված է
Կոտայքի մարզում էլեկտրագնացքը հարվածել է 63-ամյա տղամարդուն
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձի մոտ երկու նռնակ ու ատրճանակ է եղել
Խոշոր հրդեհ Թուրքիայում
Զինված քաղաքացին սպառնում է պայթեցնել Մասիսի քաղաքապետարանի շենքը. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ. ԱԻՆ
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ
Օգոստոս 19-ին Հայաստանում ծնունդների թիվը 143
Արմավիրի մարզի Վանանդ գյուղում 500 հակ անասնակերով բեռնատար է այրվել
Աղետ. շուտով ՀՀ-ում կլինեն բարձրագույն կրթությամբ շատ քիչ տղաներ
Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան
Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը. Տոյվո Կլաար
Հայ-վրացական տանդեմ. Թբիլիսին տնայինը լավ է կատարում, նույնը մաղթում եմ մեզ
Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ, էպիկենտրոնային գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար. ԱԻ նախարար
Երազախաբությամբ չպետք է տառապել. նոյեմբերի 9-ով որոշված էր
Տավուշի մարզի Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13 ժամ ջուր չի լինի
21:20
Էրդողանը Զելենսկիին առաջարկել է կազմակերպել հանդիպում Պուտինի հետ
Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը. Արցախի ՄԻՊ
Հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական արարողությունը
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը
«Արմավիրում հայտնված ադրբեջանցիները» Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ
20:30
Թուրքիան կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը
Մեթոդագործնական պարապմունք՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում
«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ուկրաինայի ԱԳ նախարարը Գերմանիային համեմատել է թմրամոլի հետ
19:40
Մակրոնը տևական դադարից հետո առաջին անգամ զանգել է Պուտինին

Ոստիկանության զորքերի կազմավորումը չի լինի Պաշտպանության բանակի փոխարեն․ Արցախում ուշագրավ բարեփոխումներ են կատարում

Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Օրակարգում «Ոստիկանության զորքերի մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր: Այն ներկայացրել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ  Արտեմ Հարությունյանը:

Օրինափաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով։

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանությունում կկազմավորվեն ոստիկանության զորքեր, որոնք կմասնակցեն հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, Արցախի Հանրապետության պաշտպանությանը, ինչպես նաև կպահպանեն հատուկ և կարևորագույն օբյեկտները ու կապահովեն հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունը, բացի այդ կապահովվի համապատասխան օրենքներում հասկացությունների միասնականությունը։

Առաջարկվում է սահմանել ոստիկանության զորքերի հասկացությունը, խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները և իրավունքները, ոստիկանության զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական ապահովության պետական երաշխիքները, ինչպես նաև ոստիկանության զորքերի ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման կարգը:

Օրինափաթեթն արժանացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը:

Արցախի Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փարատեց այն մտահոգությունները, թե հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովման համար կազմավորվող ոստիկանական զորքերը կփոխարինեն Պաշտպանության բանակը։ Մեր զրուցակիցը մասնավորապես նշեց, որ դրանք իրար լրացնող կլինեն․«Մենք հանձնաժողովային փակ քննարկումներ ենք անցկացրել, այն ինչը հասանելի պետք է լիներ հանրությանը՝ բաց տեքստով դրված է։ Օրենքի նախագիծը նաև ոստիկանությունն է դրել հանրային քննարկման, ոչ մի արտակարգ ու արտասովոր բան չկա>>,-ասաց մեր զրուցակիցը։

Պատգամավորը  մեջբերում է Հայաստանի օրինակը․«Հայաստանում ոստիկանական զորքերի ձևավորումից հետո  Զինված ուժերը վերացրե՞լ են, թե՞ բարեփոխումներ են անում։ Չնայած բարեփոխումների  մասով ավելի ակտիվ գործընթաց ենք ակնկալում, բայց ամեն դեպքում դրանք իրար փոխարինող չեն։ Ուզում եմ նաև հստակ արձանագրել, որ բանակի բարեփոխումների վերաբերյալ ամեն ինչ չէ, որ պետք է բաց  տեքստով ներկայացվի։ Համենայնդեպս՝ նման մտահոգությունները հստակ կարող եմ ասել տեղին չեն, Պաշտպանության բանակի փոխարեն ոչինչ չի լինելու»։

Դիտարկմանը, թե արդյոք նման բարեփոխումներ անելուց նկատի է առնվել Կոսովոյի նախադեպը, Սեյրան Հայրապետյանը պատասխանեց․«Ընդհանրապես օրենքները մշակելուց  բնականաբար ուսումնասիրվում են աշխարհի տարբեր երկրների փորձերը։ Ինչպես գիտեք մեր տարածաշրջանը և հատկապես մեր այսօրվա  կարգավիճակը՝ Արցախի հանրապետության չճանաչված լինելը, բայց դե ֆակտո գոյություն ունենալը յուրօրինակ իրավիճակ են ստեղծում։ Մենք հիմա անում ենք ամեն ինչ մեր սահմանները վերականգնելու համար։ Եվ ես չեմ ասում, թե անպայման դա պետք է կատարվի ռազմական գործողությունների արդյունքում։ Կարելի է ամեն ինչ անել նաև քաղաքական ճանապարհով, քաղաքական կարգավորումներով։Իսկ ինչ վերաբերում է հարցին,թե որ պետության օրինակով է սա արվում՝ ես չէի ասի, թե որևէ պետության օրինակն ենք սա վերցրել։ Մենք առաջնորդվել ենք մեր պետության շահերից»,-եզրափակեց Արցախի խորհրդարանի Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում