Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները տագնապեցնող են. պատճառը արտագաղթն է

Ըստ պաշտոնական վիճակագրության՝Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները տագնապեցնող են: Երկրի բնակչությունը վերջին տարիներին շարունակաբար, կայուն նվազում է։ 2021-ի տարեսկզբին ՀՀ բնակչությունը կազմել է 2 մլն 963.3 հազար,մինչդեռ օրինակ, 2016-ին եղել է 2 մլն 998.6, 2017-ին նվազել, դարձել է 2 մլն 986.1 հազար,ապա 2018-ին բնակչության թիվը եղել է 2 մլն 972.7 հազար, 2019-ին՝ 2 մլն 965.3 հազար, 2020-ին նվազել է մինչև ՝ 2 մլն 959.7 հազարը: Այսպիսով՝ 5 տարում Հայաստանի բնակչությունը նվազել է 18․790 հազարով, իսկ միայն վերջին 3 տարում՝ 9.4 հազարով:

Թեև 2021-ի տասը ամսվա կտրվածքով երկրում ծնվել է 30 հազար 282 երեխա, ինչը,նախորդ տարիների համեմատ լավ ցուցանիշ է, բայց քանի որ մահացածների թիվն աճել է կտրուկ տեմպով հատկապես Կորորնավիրուսի պատճառով, բնական հավելաճն այս տարի կազմում է ընդամենը 3 հազար 146:

Հայաստանի բնակչության շարունակական նվազման հիմնական պատճառը, ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական, Արտակ Մարկոսյանի, արտագաղթի ավելացումն է։ Այսինքն՝ 2016-2021-ին 18087-ով բնակչության նվազումը ցույց է տալիս, որ բնական աճը չի կարողացել ծածկել արտագաղթի բացը։ Անդրադառնալով այս տարվա տվյալներին՝ նա նշեց, որ դրական դինամիկա է գրանցվել՝ բնական հավելաճի և միգրացիայի դրական մնացուկի հաշվին։

Խոսելով ծնելիության և մահացության թվերի հարաբերակցությունից՝ նշեց որ պատերազմի և կորոնավիրուսի պատճառով ունենք, ցավոք, մահերի ավելցուկ, օրինակ՝ միայն քովիդից ունենք 3700 մահ, ինչի պատճառով հունվար-հոկտեմբերին բնական հավելաճը նվազել է։ Այնուհանդերձ ,ըստ նրա, դրական տիրույթում ենք, քանի որ բնական հավելաճը նախորդ տարվա համեմատ, շնորհիվ նաև ծնելիության աճի, մոտ 16000-ից ավել է։Նրա խոսքով՝ աղետալի պատերազմի պատճառով ամենավատթարը 2020-ն է եղել։

Մեր հարցին, թե 2020-ի հազարավորերիտասարդների,հատկապես 18-20տարեկանների կյանք խլած պատերազմի պատճառով ժողովրդագրական առումով ինչ խնդիրներ է առաջացել, Մարկոսյանը պատասխանեց, որ այդ տարիքի տղաները բնականից բավականին շատ են լինում աղջիկների համեմատ, որովհետև մշտապես սեռով պայմանավորված հղիության ընդհատումների պատճառով բազմաթիվ, հազարավոր աղջիկ երեխաներ լույս աշխարհ չեն գալիս։ «Եթե մինչև պատերազմը 1 աղջկան բաժին էր ընկնում 186 տղա, ապա պատերազմից հետո բնականաբար ընկել է՝ մոտավոր հաշվարկով հասնելով 100-114 հարաբերակցության։ 20-22 տարեկանների տիրույթում պատերազմի հետևանքով 22000 տղայի փոխարեն ունենք 20000։ Հետևաբար տղաների թիվը մտահոգիչ չափով չի նվազել, նորմայի մեջ է, բայց կորստի տեսանկյունից անչափ ցավալի և անգին մահեր են»,-նշեց մեր զրուցակիցը։ Մյուս կողմից, նրա դիտարկմամբ, տղա-աղջիկ հարաբերակցությունից զատ՝ պատերազմում տղաների կորուստը հարված էր վերարտադրողական աճին, քանի որ նրանք երիտասարդ էին, պետք է մնային, սերունդ տային՝ մեր ազգին։

Ծնելիության մակարդակում դրական միտումը, նրա համոզմամբ, մեծապես պայմանավորում է պետության քաղաքականությամբ։ «Գիտենք՝ զգալի ավելացել է, մի կողմից, միանվագ գումարը և´ առաջին, և´երկրորդ, և´ երրորդ երեխայի ծնունդի հետ կապված, մյուս կողմից՝ խնամքի համար տրամադրվող գումարը։

Օրինակ՝ անցած տարվա հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը դարձել է 300 հազար դրամ,իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18.000 դրամի փոխարեն դարձնելով 26,500 դրամ,ինչպես նաև մինչև 6տարեկան երեխայի համար տրամադրվելու է 50000 դրամը»,-արձանագրեց Մարկոսյանը,ապա հավելեց,որ այս փոփոխությունները բավականին լուրջ ներդրում ունեն ծնելիության խթանման հարցում։ Բացի այդ,ըստ նրա,ոչ պակաս դրական,խթանիչ ազդեցություն ունի երրորդ երեխայի դեպքում պետության հատուկ ծրագրով բնակարանների ձեռքբերման հարցում էական աջակցումը զույգերին, որը կշարունակվի մոտակա տարիներին ժողովրդագրական ռազմավարության ծրագրի միջոցով։

Մեք հետաքրքրվեցինք նաև ներքին միգրացիայի պատկերով։ «Ինչպես միշտ, դեպի Երևան ներքին միգրացիան աճում է՝ ի հաշիվ մարզերի, որոնք երբեմն փոխվում են»,-նշեց նա։ Վերջինիս խոսքով՝ վերջին շրջանում դեպի մայրաքաղաք կամ այլ քաղաքներ մարդկանց շարժն ակտիվացել է Սյունիքից՝կապված սահմանային լարվածության և բախումների հաճախակի սրսևորումների հետ։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում