Tuesday, 28 06 2022
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վահրամ Դումանյանն ընդունել է Էլիսո Բոլկվաձեի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի ԱԳՆ վարչության տնօրենն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնում ենք նրան, որ ժամկետային զինծառայողներին հանենք առաջնագծից
-
19:56
Կան առողջական խնդիրներ, որոնցով հանդերձ, զորակոչիկը պիտանի է ծառայության՝ սահմանափակմամբ. Դանիել Մկրտչյան
Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման շուրջ
Թուրքերը կարծում են՝ Երևանն ավելի շահագրգիռ պետք է լինի հարաբերությունների հաստատմամբ
Moody’s-ը հայտարարել է Ռուսաստանում եվրոպարտատոմսերի դեֆոլտի մասին
19:30
Իրաքում գրանցվել է խոլերայից մահվան առաջին դեպքը
19:20
Սեւ ծովում Ռուսաստանը ձեռք Է բերել Արեւմուտքի համար անսպասելի գործընկեր. The National Interest
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Բաքուն կսկսի պատերազմը, երբ կստանա Մոսկվայի համաձայնությունը
18:50
Մոլդովան ոչ պաշտոնապես Է հայտարարել Համագործակցությունից դուրս գալու մասին. ԱՊՀ-ի Գործկոմ
«Արի ասեմ արա». դատարանի մոտ բախվեցին զոհված զինվորների հարազատներն ու կարգադրիչները
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ
18:40
ՄԱԿ-ը համաշխարհային հանարակցությանը կոչ է արել 110 մլն դոլար տրամադրելու երկրաշարժից տուժած աֆղաններին
Գագիկ Բեգլարյանից և նրա հարազատներից կբռնագանձվի 16,8 մլրդ դրամի ապօրինի գույք ու ակտիվներ
Մեծ բախումն ու «պատերազմ, թե խաղաղություն» հրամայականը Կովկասում
18:29
Կապկի ծաղիկը 6-12 անգամ ավելի արագ Է մուտացիայի ենթարկվում, քան սպասվում Էր
Կառավարության կայացրած որոշումների վերաբերյալ անհանգստանալու պատճառներ ունենք. ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ
18:20
Բայդենն Աֆրիկյան միության ղեկավարի հետ քննարկել է պարենային անվտանգության իրավիճակը
18:16
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիսի 28, 2022
Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում չի պատրաստվում հանդիպել Հունաստանի վարչապետին
18:00
Կրեմլը հաստատել է Պուտինի մասնակցությունը G20 գագաթնաժողովին
Վրաստանն արգելք կսահմանի ցորենի եւ գարու արտահանման վրա
Ռուսն է մեր էրեխեքին հանձնել թուրքերին. գերիների հարազատների ցույցը՝ ՌԴ հյուպատոսության մոտ
17:40
Յոթի խումբը հավանություն Է տվել «գլոբալ կլիմայական ակումբի» ստեղծման՝ Գերմանիայի պլաններին. DPA
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության հետ
Թուրքիան երեք «Բայրաքթար» կտրամադրի Ուկրաինային

Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու է հանձնարարել ԱԺ միջանցքից հավաքել աթոռները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու է հանձնարարել ԱԺ միջանցքից հավաքել աթոռները։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երկու օր է՝ լուռ հետևում եմ, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ զբաղված մի անիմաստ քննարկմամբ. թե բա՝ Ալեն Սիմոնյանը պատժել է լրագրողներին: Այժմ, երբ բոլորն արտահայտվեցին, իրավապաշտպաններն ասացին իրենց կարծիքը, մեկ-մեկ նաև «մասնագիտական» կարծիքը հայտնեցին, երբ մեկնաբանություններում բոլորն արտահայտվեցին և «Տեսեք, թե ինչ է արել Ալեն Սիմոնյանը» վերնագրով տեսանյութերը 100k + դիտում ստացան և, մեծ հաշվով, բավարարված են բոլորը, ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

ԱԺ միջանցքներում որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս փռվել աթոռներին և անվայել պահվածք ցուցաբերել: Նկատելով այդ երևույթը՝ ես հրահանգել եմ հավաքել աթոռները, որից հետո իմ մոտ են եկել օպերատորները և մեկ լրագրող, ում թեև այդ պահին այնտեղ չէի նկատել, բայց նույնպես ընդունեցի, քանզի տեսա, որ իրեն թույլ է տվել 4 րոպեում երեք լուսանկար հրապարակել, բոլորին զոհ սարքել, ինձ՝ հրեշ, և ծաղրել: Ինչին ի պատասխան այլ լրագրողներ սկսել էին վիրավորել, այդ գրառման տակ, ծաղրել և այլ օգտատերերի հետ վիճել: Լրագրողը ստիպված հեռացրեց իր գործընկեր լրագրողների վիրավորանքները և շտկեց իր գրառումը:

Զրույցի ժամանակ ասել եմ, որ չի կարելի նման գործողություններով զբաղվել, երբ մարդիկ են անցնում՝ չի կարելի փռվել և մարդկանց արհամարհել, անկախ նրանից, թե ով է անցնում՝ ՔՊ-ից, ՀՀԿ-ից կամ Հայաստան դաշինքից, և ինչ վերաբերմունք ունեք: Լինի պատգամավոր, թե նախարար, դա անընդունելի է: Ես և օպերատոր տղաներն իրար հասկացանք, տղաներից մեկը, ի պատիվ իրեն, նույնիսկ ներողություն խնդրեց: Երեկոյան աթոռները ավելի մեծ քանակով վերադարձվեցին միջանցք:

Այո, նման պահվածքը չի մնալու անարձագանք:

Թե ով ում մոտ ոտքի կկանգնի, գլխարկ կհանի ու ինչի դիմաց՝ ես լավ գիտեմ և վաղուց անցել եմ այդ փուլը, բայց հարգանքը պետական ինստիտուտների, մարդու և երկրի նկատմամբ այլընտրանք չի ունենալու, լինի դա ԱԺ շենքում, փողոցում, թե այլ վայրում»:

Հիշեցնենք, որ Factor TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ նախագահի հրահանգով միջանցքից աթոռները հեռացվել էին այն բանից հետո, երբ Ալեն Սիմոնյանն այդ հատվածով անցնելիս տեսել էր լրատվամիջոցների օպերատորներին՝ այդ աթոռներին նստած։ Այնուհետ, օպերատորների նախաձեռնությամբ, նրանք և մի լրագրող հանդիպել էին Սիմոնյանի հետ։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Factor TV-ին ասել էր, որ աթոռները հեռացնելու պատճառն օպերատորների ոչ պատշաճ նստելու ձևն է եղել։ Իսկ օպերատորները պնդում էին՝ իրենք պատշաճ ձևով են նստած եղել։

Ազգային ժողովի միջանցքներից մեկից հեռացված մի քանի աթոռները կրկին վերադարձվել էին նախկին տեղը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում