Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Առայժմ քչերը. «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ»

Հայաստանի շուրջ քաղաքականն, անվտանգային իրադարձությունները և օրակարգերը ծավալվում են գրեթե «գերձայնային» արագությամբ, երբ մի իրադարձությանը և դրա համատեքստում ծավալվող զարգացումներին հաջորդում է մյուսը: Այս իրադրությունը Հայաստանից պահանջում է մեծագույն ջանք, դիվանագիտական հմտություն, իմաստնություն, իրավիճակն ու երևույթները գնահատելու ինստիտուցիոնալ կարողություններ: Եվ սա մի պարագայում, երբ հենց այդ՝ ինստիտուցիոնալ կարողությունների հանգամանքն է Հայաստանի անցնող մոտ երեք տասնամյակի գլխավոր խնդիրներից մեկը:

Եվ, եթե անկախության առաջին տարիներին այդ խնդրի լուծմանն ուղղված մեծ ջանք չէր կարող գործադրվել օբյեկտիվ մի շարք պատճառներով՝ պատերազմից մինչև տնտեսական լրջագույն սղություն, ապա հետագա տարիներին կար բարենպաստ միջավայր երկրի ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու համար: Սա ներառում է ոչ միայն պետական կառավարումը, այլ գործնականում հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքի բոլոր մակարդակները, թե քաղաքական, թե քաղաքացիական, ոչ կառավարական, թե մեդիա-փորձագիտական: Այդ ամենի փոխարեն սակայն, ինստիտուցիոնալ զարգացման խնդիրը ստորադասվել է քաղաքական համակարգի աղճատման միջոցով իշխանության վերարտադրության առավել հուսալի մեխանիզմ ստանալու խնդրին, որը ենթադրել է միայն մեկ՝ կոռուպցիայի ինստիտուտի կայացում, իսկ մնացյալ ինստիտուտները իրենց պոտենցիալով ծառայեցվել են այդ մեկ ինստիտուտին, դրվել են այդ մեկ ինստիտուտի խնդիրները սպասարկելու համատարած ռեժիմի մեջ:

Այսօր, երբ խոսվում է Հայաստանի արտաքին քաղաքական ճկունության, դիմադրունակության և դիվերսիֆիկացիայի մասին, թերևս պետք է համարժեք ուշադրության արժանանա այդ խնդրի ինստիտուցիոնալ լուծման հանգամանքը: Դրան պետք է առաջին հերթին ձգտի նպաստել այն քաղաքական մեծամասնությունը, որը կառավարում է և որի վրա է պետության անվտանգության և արտաքին քաղաքական, ներքին քաղաքական արդյունավետության առաջնային պատասխանատվությունը: Մյուս կողմից սակայն, տարբեր մակարդակներում ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնմանը նպաստելը պետք է լինի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ միավորների պատասխանատվությունը ևս, եթե իհարկե նրանց ռազմավարական նպատակը լոկ քաղաքական իրավիճակի վրա համացանցային հավանությունների հաշվապահությունը ճոխացնելը չէ, այլ Հայաստանի քաղաքական կյանքը քաղաքական մտքի ձևավորման հաստատուն միջավայրով իրապես ապահովելը, լուծելով այդպիսով ոչ միայն սեփական քաղաքական կարիերայի, այլ նաև քաղաքական արդիական գործունեության ինստիտուցիոնալ միջավայր ձևավորելու, քաղաքականության ստեղծարար մեխանիզմներ կայացնելու ռազմավարական խնդիրներ: Առայժմ սակայն Հայաստանի հասարակական-քաղաքական կառույցների, միավորների, սուբյեկտների խիստ փոքր մասն է զբաղված՝ «ինձնից հետո էլ քաղաքականություն» տրամաբանությամբ առաջնորդվող գործունեությամբ: Առայժմ շարունակում է գերակշռել «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» տրամաբանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում