Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը թագուհու թիկնազորում հայտնաբերել է հանցագործների: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ վերջին 4 տարվա ընթացքում թագուհի Եղիսաբեթ 2-րդի թիկնազորի 465 անդամներ դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար:
Թագուհու թիկնազորում ծառայության մեջ գտնվող անձինք իրականացրել են ընդհանուր առմամբ 685 հանցանք, այդ թվում՝ սեռական բռնություններ, թմրանյութերի օգտագործում և գողություններ:
Մասնավորապես` 337 մարդ ձերբակալվել է բռնությունների, 52-ը՝ գողության, 56-ը՝ թմրանյութ պահելու համար:








































