Արտառոց, առնվազն ոչ սովորական իրողություն է, երբ երկրի վարչապետի մակարդակով հայտարարվում է Հայաստանի դեմ վարվող «հիբրիդային պատերազմի» մասին, որի մի նպատակ Նիկոլ Փաշինյանը ազդարարում է «հող հանձնելու» հարցը լուծելն ու պատասխանատվությունը 2018-ից հետո եկած իշխանության վրա դնելը, իսկ մյուս նպատակը՝ «հող հանձնելուց» հետո այդ իշխանությանը հեռացնելը: Միևնույն ժամանակ, 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանն արել է բազմաթիվ այդօրինակ ոչ սովորական, արտառոց հայտարարություններ, որոնք կարող են հնչել քաղաքական այլ գործիչների, փորձագետների, քաղաքագետների, տարբեր հանրային ու քաղաքական դերակատարների շուրթերից, սակայն ոչ պետական առաջին դեմքի: