Wednesday, 04 10 2023
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 4 , 2023
Ալիևը հրաժարվե՞լ է մեկնել Իսպանիա
«Հայաստանի համար կարևոր որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքը հաշվի առնելու». Զախարովա
Ադրբեջանական լրատամիջոցները տարածել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման լուսանկարը
13:30
«ԵՄ-ն ողջունում է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը». Ժոզեֆ Բորել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 4, 2023
Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին
Սամվել Շահրամանյանը Հայաստանում է
Արմեն Գրիգորյանը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը
Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին հարցաքննել են․ Փաստաբան են տրամադրել
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
Հայտնի է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունը
Գրանադայից առաջ Արմեն Գրիգորյանի այցը Իրան կարևոր է
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը մնացել է անփոփոխ
ԱՄՆ Լանքասթեր քաղաքի ջրամբարում որոնում են 79-ամյա հայ տղամարդու մարմինը
Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են. Գեղամ Բաղդասարյան
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
Մոսկվան անհանգստացած է արցախցի հայերի ճակատագրով․ Պեսկով
Թուրքիայի նոր մարտահրավերը Հայաստանին
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Բաղերի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ
11:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:45
ԱՄՆ–ը պնդում է ԼՂ երկարաժամկետ միջազգային մոնիթորինգային առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 4, 2023
11:30
Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին
Ուղիղ. Կառավարության «հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
11:15
ԱՄՆ-ը 11 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է ուղարկում
Լուրերի արտակարգ թողարկում 11։00
10:45
Հանթեր Բայդենը դատարանի կողմից անմեղ է ճանաչվել
10:41
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հոկտեմբեր 4 2023

«ԿԳՄՍ նախարարը դումանով է պատել կրթության ոլորտը»․ Տագնապներ հայ գրականության բանավոր քննության շուրջ

Կառավարության կողմից 2022-2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկի հաստամամբ բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնելու են երկու միասնական քննություն, իսկ բանավոր քննությունները ընդհանրապես  հանվել են:  Ոլորտի մասնագետների  բազմաթիվ հակասական արձագանքներից հետո  ընդունող հանձնաժողովներից մեկը պարզաբանեց, որ  այս  նախագծի նպատակն այն  է, որպեսզի բացառվի կամ նվազեցվի ընդունելության քննություններում  սուբյեկտիվ գործոնը, ինչպես նաև  դիմորդներին  հնարավորինս  ապահովագրի  լարված իրավիճակներից ու բացասական զարգացումներից։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում  ասաց,որ իր տեղեկություններով  այս որոշումը ոչ թե սուբյեկտիվության գործոնը  նվազեցնելու, այլ ընդունելության կարգը դյուրացնելու և ուսանողների  քանակը տվյալ  ֆակուլտետներում ավելացնելու  նպատակով է կայացրել որոշումը, քանի որ շատ ֆակուլտետներում  ուսանողների թիվը զգալի  նվազել է և շարունակվելու է այդ տեմպով,իսկ կոնկրետ հայ բանասիրական ֆակուլտետում այդ թիվը կրճատվել է մոտ 1/3-ով։ « Քանի որ բուհերն ապրում են այդ վարձավճարներով, որոշել են ընդունելության քննությունների քանակը քչացնել՝ երեք քննության փոխարեն  երկուսը  թողնելով և այդպիսով ավելի շատ ուսանողների հնարավորություն տալու բուհ ընդունվելու։ Հույս ունենք  այս առումով նախագիծը դրական ազդեցություն կունենա»,-նշեց դեկանը:

Հարցին՝արդյոք լավ մասնագետների կրթելու խնդիր չի՞ առաջանա,չի՞ տուժի  գրականությունը, հայագիտությունը,  պարոն Ավագյանը  ասաց,որ հաստատապես տուժելու է  և´ հայոց լեզուն,  և´ գրականությունը՝հատկապես հաշվի առնելով երկու ոտքի վրա չգտնվող մեր դպրոցը,բայց դե կյանքի պայմաններն են թելադրում  այսպիսի որոշում ընդունել։ Հարցին,թե չէ՞ր կարելի ավելի ընդունելի տարբերակ առաջարկել, Ավագյանը պատասխանեց,որ ծրագրերի կազմման հարցում բուհերը վաղուց՝տասնյակ տարիներ,  մասնակցություն չունեն: Ֆակուլտետների ներկայությունը հանձնաժողովում սահմանափակվում է որոշ համալսարանական մասնագետների՝ թեստավորման հանձնաժողովի  աշխատանքներին ներգրավմամբ,իսկ ընդհանուր առմամբ բուհի ղեկավարությունը,ամբիոնները, հեռու են մնում այդ գործընթացից:

«Տարբեր  առիթներով ասել եմ՝ սա հիշեցնում է Արշակի և Շապուհ արքայի առասպելը. երբ Արշակ արքային բերում են  հայկական հող ու ջրի վրա,դառնում է առյուծ,իսկ երբ պարսկական հողի վրա է ոտք դնում, խեղճանում է Շապուհի առաջ: Հայ գրականությունը հայ կոչվելու ամենակարճ ուղին է:  Եթե ձանձրացել է,հրաժարվում է իր գրականությունից, նշանակում է, ինքն արդեն ուղի չունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ  հայտնեց բանասիրական գիտությունների դոցենտ,ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս Սերժ Սրապիոնյանը:  Նա համոզված է՝ եթե հայկականությունը համարում ենք  ի վերուստ տրված արժանիք, պետք է իմանանք առնվազն՝ Խորենացին ով է, Նարեկացին՝ ով: «Եթե մարդը սեփական  գրականությունը, արվեստն ու պատմությունը չի ճանաչում, չի կարող իմանալ իր նկարագիրն ու  ինքնությունը»,-ընդգծեց  գրականագետը:

Սրապիոնյանի խոսքով՝ վաղուց է, որ հայագիտության խնդիրները  իր ուշադրության և մտահոգության  առանցքում են։ Դեռևս նախկին իշխանության օրոք է քանիցս խոսել, հորդորել, որ պետությունը իր հատուկ հոգածության ներքո վերցնի հայագիտությունը, անտեսվեցին այդ խորհուրդները, փոխարենը հորինեցին ԳԹԿ-ն՝իբրև թե  ժամանակակից  բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ առկա սուբյեկտիվ գործոնները վերացնելու նպատակով: «Այն ժամանակ էլ էին հիմնավորում էին սուբյեկտիվ չարաշահության երևույթննեի,կոռուպցիայի առկայությունը,սակայն կյանքը ցույց տվեց,որ  հենց այդ նախագծի մաս կազմող մարդիկ,լավ իմանալով դրա   խոցելի,  սողանքային կետերը,  եռակի, քառակի անգամ ավելացրին  կոռուպցիան»,- նշեց գրականագետը։ Հիմա էլ, ըստ նրա,  նոր նախարարը բարեփոխումներ անելու փոխարեն իսկական դումանով  է պատել  կրթության ոլորտը: Կարճ ժամանակում՝ մի քանի տարվա մեջ,  բանասիրական ընդունվողների թիվը 100-ից իջել է 40-ի:  «Այդ ո´ր վիճակագրությամբ կարող են նշել՝ քանի ուսանող է  միջնորդություններով  ընդունվել ֆակուլտետ: Հակառակը՝ հայագիտական ամբիոնների դեկանները, դասախոսները չգիտեն՝ էլ ոնց «էստի համեցեք» անեն դիմորդներին,որպեսզի կարողանան  գոնե խելքին մոտ ուսանողների  թիվ ապահովեն ֆակուլտետի համար: Դուք պատկերացնու՞մ եք մի երեխա,ով պիտի ընդունվի բուհ  և  քննություն չհանձնի իր մասնագիտական առարկայից՝գրականությունից, հանկարծ դնի ու գրականություն կարդա»,-շեշտեց բանասիրական գիտությունների դոցենտը և շարունակելով նշեց,որ այս ամենի հետևանքով սովորողը,  դպրոցն ավարտելով չգիտես՝ ինչ մակարդակով ու ինչքան  կարդացած,  գալու է  համալսարան,և  հին և միջնադարյան գրականության մասնագետը ստիպված պիտի  թեման սկսի սկզբնական կետից՝ այբուբենից,գրերի գյուտից: «Այսպիսով՝ 4 տարվա ընթացքում  զրո մակարդակի ուսանողից պիտի կերտվի  0,15-ի մակարդակի մասնագետ,ով հետագայում պիտի մտնի դպրոց ու դասավանդի: Պատկերացնու՞մ եք՝ինչ  սպառնալիքներ է պարունակում որոշումը: Այսպիսի քայլերը դավադրական են հայագիտության հանդեպ,ուղղված  են նրա ոչնչացման»,-կարծում  է Սրապիոնյանը:

Հարցին՝ ինչպիսի՞ կոնկրետ փոփոխություններ են անհրաժեշտ  խնդիրը լուծելու համար,նա ասաց  ողբալի իրավիճակում գտնվող կրթական համակարգի պայմաններում պետք է վարվենք այնպես,  ինչպես դարասկզբին արեցին նվիրյալները՝Աճառյանը,Աղբալյանը,Աբելյանը և այլք: Նրա համոզմամբ՝  հայագիտությունը, Հայոց լեզու և գրականություն,Հայոց պատմություն,արվեստի պատմություն և այլ բաժինների ուսանողներին պիտի ազատեն բոլոր տիպի վճարներից, պիտի բարձր կրթաթոշակ տրամադրեն ուսանողներին, որով կկարողանան ապրել մեկ ամիս, դրան զուգահեռ  շատ խիստ չափորոշիչներ սահմանեն քննությունների համար,որպեսզի այն ուսանողները,ովքեր չեն կարողանա յուրացնել  այդ  պահանջված  գիտելիքները, չշարունակեն ուսուցումը:Նրա խոսքով՝ այսպիսի համակարգ է գործում նաև Գենտ համալսարանում: «Ճիշտ է՝ կլինի խաժամուժային  հոսք,չեմ բացառում,բայց համալսարանները թող խիստ մեխանիզմներով հետագայում վերահսկեն և զտեն »,-եզրափակեց Սերժ Սրապիոնյանը :

Մենք զրուցեցինք նաև  ուսուցչուհի, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող բ.գ.թ., դոցենտ Նառա Սարգսյանի հետ,ով, ի պատասխան հարցին՝ արդյոք բուհերը 4 տարվա մեջ կհասցնեն դպրոցի գիտելիքներով  բանավոր քննությանը  չպատրաստված դիմորդից լավ մասնագետ պատրաստել, ասաց. «Հենց դա է հարցը,որ այդ ժամանակահատվածում անպատրաստ դիմորդից անհնար է ստանալ մասնագետ,ով հետագայում պիտի մտնի դպրոց դասավանդելու և սերունդ կրթելու: Արդյունքում,ըստ նրա, հայագիտության ապագան,ասել է  թե՝ հայկական ինքնությունը լուրջ վտանգի ենթարկել: Նա  կարծում է՝ նորմալ մասնագետներ պատրաստելու  խնդիրը առաջանալու է նաև  օտար լեզուների   պարագայում,որտեղ ևս հանվելու է բանավոր քննությունը և դժվար է պատկերացնել՝այդ ժամանակահատվածում իրականացնեն 4-ամյա ծրագիրը: «Չեմ կարծում,որ  սուբյեկտիվության էական խնդիր կա այս հարցում, իսկ եթե կա,տեսախցիկներ  կան հսկող, թող ավելի գործուն մեխանիզմ ներդնեն՝ստուգելու՝ինչքանով է  նշանակված գնահատականը համապատասխանում ուսանողի գիտելիքներին»,-ընդգծեց նա:

Գրականագետ ուսուցչուհին,ով անձամբ աշխատել է դիմորդների հետ, մի քանի այլընտրանքային տարբերակներ է տեսնում,որոնք առաջարկվող տարբերակից ավելի  տեղին կլինեն: Կարելի է բանավոր քննությունը հանելու փոխարեն,  պարզապես  թեթևացնել  Հայոց լեզվի և գրականության թե´ գրավոր, թե´ բանավոր ծրագրերը,հայտնի շտեմարանի ծավալը, անպայման  հստակություն մտցնել դրա մեջ,որպեսզի աշակերտները սերտեն կոնկրետ  ամենաանհրաժեշտ և էական թեմաները: Բացի այդ՝ նրա համոզմամբ՝ պետք է  հայագիտական ֆակուլտետների վարձերը այնքան նվազեն,որ հասանելի լինեն շատերին: Մյուս կողմից՝ նա տրամաբանորեն անհասկանալի է համարում՝ ինչու է քննության ցանկից հանվում մասնագիտական առարկան՝ հայ բանասիրության դեպքում գրականությունը,այլ ոչ թե մասնագիտականից դուրս առարկան՝օտար լեզուն, որը հետագայում էլ կարող են  կատարելագործել: Ուսանողների քանակի ավելացման հարցում գրականագետը ոչ պակաս կարևոր է  համարում հետագայում այս ֆակուլտետն ավարտածների աշխատանքով ապահովելու հեռանկարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում