Sunday, 01 10 2023
Համազգային աղոթքի օր Արցախի համար Հոկտեմբերի 1-ին
Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան
Արցախից տեղահանվածների համար կլինի անվճար երթևեկություն․ ՀԿԵ
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ
ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է ԼՂ
11:15
ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ
Միջնադարյան հայկական կամուրջներ. ծավալները
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ռուսաստանից ամեն ինչ կարելի է սպասել, տարբեր բնույթի գործողություններ
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև
Եթե կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը
10:09
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
Կորսված Արցախից մայր Հայաստան
09:45
Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
Ուղիղ. Սրբազան պատարագ՝ Մայր աթոռում և Համազգային աղոթք Արցախի համար
09:15
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ
Հայաստանի վերելքի ստեղծարար հենակետերը
Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը Հասարակություն
«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար
«Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին»․ Մատենադարանի տնօրենություն
23:15
Ռումինիան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբ գետի երկայնքով՝ բնակավայրերը պաշտպանելու համար
Արարատում դոբերմանը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա․ վիճակը գնահատվում է ծանր
«Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան
22:30
Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել
22:00
Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա
21:45
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն. Ֆիլիպո Գրանդի
Կա փոքր պատուհան, ստրատեգիկ հարաբերություններ պետք է կառուցել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ
Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ ՄԻՊ

«Հիբրիդային պատերազմը» Բրյուսելի հանդիպումից հետո

Արտաքին քաղաքական իրադարձությունների ֆոնին որոշակի ստվերում մնաց ներքին քաղաքական անցուդարձը, թեև այստեղ տեղի ունեցող իրադարձությունները կարծես թե վկայում են որոշակի տրանսֆորմացիոն գործընթացնների մասին, որոնց արագությունը, ծավալն ու խորությունը թերևս դեռ անորոշ են: Միաժամանակ ուշադրության է արժանի և այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս դեկտեմբերի 11-ին՝ Բրյուսելի հանդիպմանն ընդառաջ արեց ֆեյսբուքյան գրառում, որով փաստորեն էապես կապակցեց ներքին ու արտաքին հարթությունները, խոսելով Հայաստանի դեմ «երկար տարիներ պլանավորված հիբրիդային պատերազմի» մասին, դրա երկու նպատակների մասին: Մեկն ըստ Նիկոլ Փաշինյանի այն է, որ պլանավորվել է երկար տարիներ կարգավորման շուրջ բանակցություններում ստեղծված ծանր իրադրության հետևանքը թողնել թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված իշխանության վրա, իսկ մյուսը՝ այդ հետևանքը իշխանության վրա թողնելով, հեռացնել այդ իշխանությանը և հասնել ռևանշի: Սա ըստ էության Նիկոլ Փաշինյանի գրառմամբ արձանագրված գնահատականն է, որը արժանացավ ամենատարբեր մեկնաբանությունների, թեև թեման ինքնին ոչ միայն նոր չէ Փաշինյանի մատուցմամբ, գործող քաղաքական իշխանության մատուցմամբ, այլ նաև նոր չէ հասարակական-քաղաքական քննարկումների բովում: Այդուհանդերձ, հատկանշական է, որ Բրյուսելի հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը արեց ներսը և դուրսը կապող այդ գրառումը, արձանագրելով, որ թեման «թերևս շարունակելի» է: Ինչու՞ թերևս, և արդյո՞ք դա կախված է Բրյուսելից, կամ կախված էր Բրյուսելի հանդիպումից: Բրյուսելյան հանդիպումն անցել է այնպես, որ Նիկոլ Փաշինյանի համար կա անհրաժեշտություն շարունակե՞լ թեման, թե՞ Բրյուսելում և ընդհանրապես արտաքին անցուդարձում այս օրերին մի իրավիճակ է, որը թույլ է տալիս «հիբրիդային պատերազմի» թեման առայժմ սառեցնել և ձեռնամուխ լինել պարզապես ներքին պրոցեսների կառավարմանն առանց ավելորդ հանրային աղմուկ խթանելու: Առավել ևս, որ ներքին պրոցեսներն ինքնին կարող են իրենք լինել որոշակի աղմկոտ արձագանքի պատճառ կամ առիթ:

Մասնավորապես, անսպասելիորեն սրվեց իրավիճակը քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ, երբ վարչապետի ընտանիքին պատկանող թերթում հրապարակվեց տեղեկություն, որ Հայկ Մարությանը գործակցել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմության հետ, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, նրա միջնորդությամբ էլ հանդիպել հենց Ռոբերտ Քոչարյանին: Մարությանը նախ չարձագանքեց, իսկ նրա խոսնակն էլ դեղին մամուլ որակեց վարչապետի ընտանիքին պատկանող պարբերականը: Օրեր անց սակայն քաղաքապետի խոսնակը արեց պաշտոնական հայտարարություն, ասելով, որ թեման շատ է տարածվում և այդ իսկ պատճառով պաշտոնապես հայտարարում են, որ Հայկ Մարությանը երբեք չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ:  Այնուհետև ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը Երևանի քաղաքապետ հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց, դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Համենայն դեպս նկատելի է, որ իրադարձությունը զարգանում է թե այսպես ասած «ստորջրյա ռեժիմով», թե նաև որոշակիորեն հանրային տիրույթում: Սրան զուգահեռ, պրոցեսներ են նաև ընդդիմադիր դաշտում:

Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունը լքեց Իշխան Զաքարյանը՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, որը հայտարարում է, թե գործելու է որպես անկախ պատգամավոր: Զաքարյանը դեռ չի ասել, թե ի՞նչը կամ ով էր նրան խանգարում «Պատիվ ունեմ»-ի կազմում մնալու և գործելու համար: Հատկանշական է, որ լուռ է նաև խմբակցությունը: Միաժամանակ, այդ խմբակցության անդամ, մարդու իրավունքի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնել էր մամուլին, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ ընդդիմությունը պետք է վայր դնի խորհրդարանական մանդատները:

Հիշենք, որ այդ առաջարկը բավականին սուր էր ընդունել Հայաստան խմբակցությունը: Ներքին քաղաքական շարժերն իհարկե չեն սահմանափակվում սրանով, նաև հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ կատարեց նաև կառավարությունում, որ ձևավորվել էր ընդամենը հունիսին: Փաշինյանը փոխեց Պետական վերահսկողական ծառայության պետին՝ նրա փոխարեն նշանակելով շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, իսկ Պետրոսյանի փոխարեն նախարար նշանակվեց Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Սիմիդյանը:  Արդյո՞ք սա արձագանք էր ՏԻՄ ընտրության գործընթացին, բարդ է ասել, սակայն Նիկոլ Փաշինյանը «հիբրիդային պատերազմի» մասին իր գրառումով փաստացի արձանագրել է երկու խնդիր կամ երկու թիրախ՝ ներքին քաղաքական դաշտում այսպես ասած արտաքին ազդեցության խնդիր, և իշխանության՝ պետական ինստիտուտների հարց: Ինչ վիճակում են դրանք Բրյուսելից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում