Sunday, 01 10 2023
ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է ԼՂ
11:15
ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև
Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի կարիքները պաշտպանության ոլորտում
Ռուսաստանից ամեն ինչ կարելի է սպասել, տարբեր բնույթի գործողություններ
10:24
ԱՄՆ պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել
Եթե կարողանանք մեզ ճանաչել, գուցե կարողանանք փոխել մեր պատմության ընթացքը
Կորսված Արցախից մայր Հայաստան
10:00
Ավստրալիան մոտ 1 մլրդ դոլար կծախսի ծովային դրոնների վրա
09:45
Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը
09:30
Ուղիղ. Սրբազան պատարագ՝ Մայր աթոռում և Համազգային աղոթք Արցախի համար
09:15
Շոլցը հայտարարել է, որ չափազանց շատ փախստականներ են ձգտում Գերմանիա գնալ
Հայաստանի վերելքի ստեղծարար հենակետերը
Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը Հասարակություն
«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար
«Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին»․ Մատենադարանի տնօրենություն
23:15
Ռումինիան հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբ գետի երկայնքով՝ բնակավայրերը պաշտպանելու համար
Արարատում դոբերմանը հարձակվել է 10-ամյա երեխայի վրա․ վիճակը գնահատվում է ծանր
«Ֆեյքերի ոհմակները հարձակվել են Google, Yandex քարտեզների վրա, Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ»․ Սամվել Մարտիրոսյան
22:30
Ֆրանսիա-Ադրբեջան պատգամավորական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել
22:00
Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա
21:45
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն. Ֆիլիպո Գրանդի
Կա փոքր պատուհան, ստրատեգիկ հարաբերություններ պետք է կառուցել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ
Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ ՄԻՊ
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին ամսական կտրամադրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար․ Փաշինյան
Արցախցի Սոսեն արդեն հատել է Հակարիի կամուրջը
Չվերլուծեցինք, թե ինչ երևույթ էր ահաբեկիչ Նաիրի Հունանյանը
20:45
Բուլղարիան մինչև դեկտեմբեր կարգելի ուկրաինական արևածաղկի ներկրումը
20:30
Իտալիայի առափնյա պահպանությունը 177 մարդու է փրկել լաստանավից, որը գիշերը հրդեհվել էր

Հայրենադարձությունը իմ և ներկա բոլոր երիտասարդների կյանքում ամենաճիշտ և պայծառ որոշումն է լինելու

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Հայրենադարձության շաբաթ» նախագծի շրջանակներում անցկացվեց շուրջ 80 երիտասարդ հայրենադարձների ծանոթության և մտքերի փոխանակման երեկո: Միջոցառումը կրում էր ոչ ֆորմալ բնույթ, որին մասնակցում էին հայրենադարձներ՝ շուրջ 20 երկրներից:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ծանոթանալու, շփվելու և հետաքրքիր, գաղափարներով ու մտքերով կիսվելու: «Հայրենադարձությունը շատ դժվար որոշում է, բայց ես համոզված եմ, որ իմ և ներկա բոլոր երիտասարդների կյանքում ամենաճիշտ և պայծառ որոշումն է լինելու: Չնայած այն բոլոր դժվարություններին և դարակազմիկ երևույթներին՝ որոնք տեղի ունեցան մեզ հետ անցյալ տարի, հայրենադարձությունը իրականացվում է, մարդիկ շարունակում են գալ Հայաստան և ապրել այստեղ: Պետք է նշեմ, որ գալիս են նաև շատ երիտասարդներ: Մենք ամեն կերպ փորձում ենք իրենց քաջալերել ու ստեղծել ենթակառուցվածքներ, ինչի արդյունքում կունենանք ավելի մեծ քանակի հայրենադարձներ, իրենք էլ ամեն օր համոզված կլինեն, որ ճիշտ որոշում են իրականացրել»,-ասաց Սինանյանը:

Զարեհ Սինանյանը շեշտեց, որ այս պահին ստեղծում են հայրենադարձության ինտեգրման կենտրոն, որը ձևավորում են այլ երկրների փորձի հիման վրա: Կենտրոնի նպատակն է՝ վերացնել բյուրոկրատական քաշքշուկները՝ կապված հայրենադարձության հետ, որպեսզի ամեն հայրենադարձված անձ կամ ընտանիք գործ ունենա ընդամենը մեկ անձի հետ, ով հետագայում կլուծի բոլոր գերատեսչությունների հետ առկա խնդիրները: Ինչպես նաև համագործակցում են մի քանի ընկերությունների հետ, որտեղ միջնորդի դեր են խաղում՝ հայրենադարձներին բերելու և համապատասխան ոլորտներում աշխատանքի տեղավորելու համար:

ARCTX ընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Մուշեղ Ասլիկյանը նշեց, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ստորագրել են հուշագիր, որի նպատակն է սփյուռքի ներուժը օգտագործել և լուծել տեղի IT կազմակերպություններում առկա մասնագետների պակասի խնդիրը և տալ հնարավորություն մեր հայրենադարձներին վերադառնալ հայրենիք՝ ունենալով սիրելի և համապատասխան աշխատանք:

Սևանա Չաթրյանը այն երիտասարդներից է, ով արդեն 6 տարի է Փարիզից վերադարձել և բնակվում է Հայաստանում: Սևանան երաժիշտ է: Իր խոսքով՝ տեղափոխվել է Հայաստան, քանի որ հասկացել է, որ այստեղ երաժշտության ոլորտում կան բացեր, ու ինքը անելիքներ շատ ունի: «Հրավերը ստացել եմ ու երկու տարի համագործակցել եմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հետ, այնուհետև «Թումո»-ի, «ԱՅԲ» դպրոցի հետ ու այսպես էլ առիթ չունեցա հետ գնալու: Այժմ էլ դեռևս ցանկություն չունեմ վերադառնալու»,-ասաց նա:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող Հայրենադարձության շաբաթը մեկնարկել է դեկտեմբերի 13-ին և կտևի դեկտեմբերի 19-ը ներառյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում