Սկսնակ և հմուտ մասնագետները՝ սփյուռքից և ոչ միայն, ցանկանում են կամավորել Հայաստանում՝ հանուն ուժեղ Հայաստանի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Դեպի Հայք»- հիմանադրամի- Ստեղծագործական տնօրեն Նելլի Պոլիակովի հետ Ֆրանսիայից և «Հայ կամավորների միություն» ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Արինա Զոհրաբյանի հետ:
Դեպի Հայքը 21-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն է տալիս բացահայտել իրենց հայրենիքը: Ծրագրի մասնակիցները պարտավորվում են շաբաթական առնվազն 30 ժամ կամավորել առնվազն 9 շաբաթ և առավելագույնը 1 տարի տևողությամբ: Լրիվ դրույքով աշխատող 25+ մասնակիցներին առաջարկում են Birthright Lite ծրագիրը, որը ենթադրում է ընդամենը 4 շաբաթ տևողությամբ կամավորություն: