Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Մի բան հստակ է դառնում` Հայկ Մարությանի քայլերը գնալով ավելի խնդրահարույց, անհասկանալի ու անբացատրելի են դառնում

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայկ Մարությանի հայտարարությունները և վարքագիծը հակասական են դառնում

«Մեր խմբակցության ղեկավարը օրեր առաջ հանդիպում է ունեցել քաղաքապետի հետ, և պարոն քաղաքապետը նրան ասել է՝ «էսպես թե էնպես, ես մասնակցելու եմ ընտրություններին, իմ թիմը դուք չեք, և ընտրություններին մասնակցելու եմ առանց ձեզ»»։ Երևանի քաղաքապետի այս խոսքերը, որ ասվել են Իմ քայլ խմբակցության ղեկավարին, Radar Armenia տելեգրամյան ալիքին է փոխանցել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։

Երեկ Հայկ Մարությանը, ի պատասխան իրեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հղած «նոր քաղաքական հանգրվանում հաջողություներ» մաղթանքի, հայտարարել էր, թե «որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն ու մտադրություն չունեմ” և «Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար»։

Ստացվում է, որ կողմերից մեկը ազնիվ չէ՝ ստում է, ու դատելով, որ Իմ քայլի ավագանու պատմածը ամենավերջինն է, հետևաբար, Հայկ Մարությանի հայտարարությունն է կասկածի տակ։ Ակնարկը ոչ ամենևին Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասով է, այլ հենց Հայկ Մարությանի վարքագծի՝ կատարած քայլերի ու ընդունած որոշումների, և ահա թե ինչու․

Եթե նա իսկապես «քաղաքական հերթական հանգրվանի» մասին մտադրություններ չունենար, նրա ընդունած որոշումներն այլ կլինեին․ եթե անգամ 2020թ․ նոյեմբերի 9-ից նա որոշել էր դուրս գալ ՔՊ-ից ու իր առանձին ճանապարհն անցնել՝ շարունակելով կառավարել մինչև պաշտոնավարման ավարտը հանուն Երևանի ու կիսատ թողած ծրագրերն ավարտելու, ապա առանց վարանելու կպահպաներ իր բարեկիրթ ու կառուցողական հարաբերությունները իր այլևս նախկին թիմի՝ առնվազն ավագանու խմբակցության հետ։ Առանց այդ քաղաքակիրթ ու համագործակցային հարաբերությունների, նա չէր կարողանա ավարտին հասցնել թե՛ կիսատ թողած ծրագրերը, թե՛ պաշտոնավարեր մինչև ժամկետի ավարտը․․․ Հետևաբար, ակնհայտորեն նրա որոշումների ու քայլերի մոտիվացիան ամենևին այն չէ, ինչ ենթարդրվեց, այլապես նա այդպես արած կլիներ, եթե իր նպատակը դա լիներ։

Մնում է եզրակացնել, որ նա

1) կամ ցանկանում էր առճակատումով ու սեփական համակիրների ծափերի ներքո հեռանալ քաղաքականությունից, դրա համար էլ գնաց սեփական թիմի/խմբակցության հետ որևէ հարաբերություն չպահելու, այն խզելու ու իր պաշտոնանկությունը հասունացնելու ճանապարհով, ինչի հետ հակադրվում է Նուարդ Վարդանյանի պատմածը, կամ

2) ուզում էր ՔՊ-ի հետ իր հակադրությամբ քաղաքի կառավարման ճգնաժամ հարուցել՝ հանգեցնելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների, որտեղ իր նախկին թիմը կպարտվեր, բայց ճանապարհ և հնարավորություն կբացվեր մեկ ուրիշ թիմի համար, ով այս ճգնաժամի շահառուն է ու Մարությանը դրա մասին գիտի, բայց ինքն իր միսիան կատարելուց հետո կհեռանար քաղաքականությունից, կամ

3) կրկին ուզում էր ՔՊ-ի հետ իր հակադրությամբ քաղաքի կառավարման ճգնաժամ հարուցել՝ հանգեցնելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների, որտեղ ինքը կմիանար նոր հնարավորություններ ստացած թիմին, ինչը հաստատում է Նուարդ Վարդանյանի փոխանցածը։

Եթե ընդունենք, որ Հայկ Մարությանի հայտարարածն է ճիշտ, ու ինքը «որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն ու մտադրություն չունի», ապա առնվազն մնում է երկրորդ տարբերակը՝ ինքը ուղղակի այս ճգնաժամը հասունացնելով փորձել է ճանապարհ բացել այլ ուժի համար, բայց կներեք, դա արդեն Հայկ Մարությանին այլ բան է դարձնում։ Ինչպես արդեն տեսանելի է, դա չի ստացվի, քանի որ ՔՊ-ն գնում է այլ՝ իրեն փոխարինելու ճանապարհով, և մեկ-երկու ավագանու՝ խմբակցությունից դուրս գալը կամ մանդատ վայր դնելը խնդիր չի լուծի․․․

Մի բան հստակ է դառնում․ Հայկ Մարությանի քայլերը գնալով ավելի խնդրահարույց, անհասկանալի ու անբացատրելի են դառնում անգամ իր իսկ հերքումների ու հայտարարությունների համատեքստում, եթե անգամ հավատ չընծայենք ՔՊ հայտարարություններին։ Իսկ սա նշանակում է, մեղմ ասած, ոչ լավ բան հենց Հայկ Մարությանի համար, եթե անգամ նա լիներ ամենակատարյալ քաղաքապետը․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում