Monday, 04 12 2023
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 5-ի համար
Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կա 4 տուժած
Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի
Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Բաքուն փորձում է Երևանի ձեռքով լուծել արևմտյան ճնշումների խնդիրը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 15-ամյա տղայի մասին
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է»․ Կլաար
Միջազգային հանրության աջակցությունն էական է ԼՂ-ի էթնիկ զտման ենթարկված բնակչության միջազգային պաշտպանության համար. Միրզոյան
Ֆրանսիական ամեն համայնք մի հայ ռազմագերու է հովանավորում. հանրային արշավ է սկսվել
«Ռուսաստանը որևէ մեկի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի»․ Պուտին
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին
Դանակահարել են դպրոցում, ծնողը հայտնել է, թե հեծանիվից է ընկել, 15-ամյա Նարեկը մահացել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հրշեջները մարել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղում բռնկված խոշոր հրդեհը
21:40
Կարմիր խաչի տնօրենն այցելել է Գազա
Իրանը ձգտում է վերահսկել պանթուրքական ծրագիրը՝ այն, ինչ Ռուսաստանը չկարողացավ
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացվել է որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ
Podcast կարևորի մասին
Սպանություն սահմանին. Երեւանը խստիվ դատապարտում է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է բնագավառում լիցենզավորման և մասնագետների հավաստագրման նոր կարգը
Կիրակնօրյա լրատվական – վերլուծական թողարկում
Գազայում ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 111-ի
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանն այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր
ՀՀ և ՌԴ բուսասանիտարական մարմինների միջև խորհրդակցություններ են ընթանում՝ առաջացած խնդիրների հրատապ լուծման նպատակով
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Բաքու
Հրդեհ՝ Լեռնանցք գյուղում

Հայ-ամերիկյան հարաբերությունը երկու էական իրադարձությունից հետո և բարդ աշխարհում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը այս օրերին հանդիպումներ է ունենում Միացյալ Նահանգներում, որոնք ներառում են թե Սպիտակ տան շրջանակները, թե պետքարտուղարության, թե Կոնգրեսի: Առայժմ իհարկե հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակվում է պաշտոնական հաղորդագրություններով, առանց օրակարգային հավելյալ մանրամասների: Ըստ այդմ բավական դժվար է գնահատել, թե ԱԽ քարտուղարի ամերիկյան այցն ու հանդիպումները որքանով են նոր որակ և բովանդակություն խոստանում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերության խորացման իմաստով, և ինչ կոնկրետ հնարավորություններ ու գաղափարներ շոշափում, բացի այն իհարկե, որ ԱՄՆ հետ աշխատանքն ու քննարկումները Հայաստանի համար ունեն անվտանգային նվազագույնը ընթացիկ կարևորագույն նշանակություն:

Ի վերջո անկասկած է, որ հայ-ամերիկյան հարաբերությունն ունի ինստիտուցիոնալ նոր որակի կարիք: Վերջին տարիներին այստեղ տեղի ունեցավ երկու նշանակալի զարգացում: Մեկը 2015 թվականին էր, երբ ստորագրվեց Ներդրումային պաշտպանության համաձայնագիրը՝ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն այցի ընթացքում, որը նոր որակի պետք է բերեր հայ-ամերիկյան տնտեսական գործակցությունը, սակայն առ այսօր թերևս պատկերը չի ենթարկվել շոշափելի փոփոխության: Մյուսը արդեն թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ ռազմավարական երկխոսության ձևաչափի ստեղծումն էր, դրա շրջանակում մի քանի հանդիպումները, որոնք սակայն բախվեցին կորոնավիրուսի համաճարակին և պատերազմին, ու բարդ է ասել, թե այդ բարդություններին և աղետալի զարգացումներին չբախվելու պարագայում, հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունն ինչ գործնական արդյունք կունենար այս ընթացքում:

Փաստն այն է, որ այստեղ ևս չկա շոշափելի և առարկայական արդյունք, որն ինչ որ որակով կարտահայտվեր Հայաստանում: Այս տեսանկյունից, երբ Հայաստանում բավականին աշխուժորեն քննարկվում էր Ջո Բայդենի նախաձեռնած Ժողովրդավարության Վեհաժողովին Հայաստանի բարձր մակարդակի մասնակցության որոշումը, մի շարք անգամներ առիթ ունեցա ընթերցողի հետ խոսելու, որ այդ Վեհաժողովը Հայաստանի համար պետք է լինի ոչ թե ժողովրդավարական ճամբարի, այլ հայ-ամերիկյան երկխոսության որակապես նոր աստիճանի հնարավորություն: Որովհետև, ճամբարացումը Հայաստանի համար ավելի ռիսկեր է գեներացնելու, հաշվի առնելով ՌԴ արձագանքը Բայդենի նախաձեռնությանը, քան տալու է աշխատանքային հնարավորություն:

Փոխարենը, հայ-ամերիկյան երկկողմ հարաբերության որակական կապիտալիզացիայի ուղղությամբ երկկողմ աշխատանքի պարագայում կարող է առաջանալ Հայաստանի համար շոշափելի տնտեսական արդյունք ստեղծելու հնարավորություն: Ընդ որում, այստեղ էլ իր հերթին առանցքային է այն գործիքը, որն առավելագույն «փափուկը» կարող է լինել ստեղծված աշխարհաքաղաքական միջավայրում: Ամերիկահայության ներուժը, տարբեր նախաձեռնող և արդիական շրջանակների մի կողմից կամքը, մյուս կողմից նրանց ներգրավելու գաղափարական և տեխնիկական դաշտի ձևավորումը, որը թույլ կտա հայ-ամերիկյան հարաբերությունը վերածել արդյունքի, դուր բերելով լոկ պաշտոնական հաղորդագրությունների դաշտից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում