Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում Ռոստովյան-Գարեգին Նժդեհ-Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության հավշեկշռում գրանցված Ginbei մակնիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։