«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը կարծում է, որ Ժողովրդավարության դեմ ուժերը պետք է ճանաչվեն դավաճանական․ «Պետք է բացահայտել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների գործակալական կապերը, թշնամական ուղղորդող գործունեությունը:Ազգային անվտանգության սպառնալիք ուժերի հետ չպետք է պայմանավորել քայլեր»:
Արման Բաբաջանյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային զարգացումներին և նկատեց,որ Հյաստանի արտաքին քաղաքականության համար պատմական պահ է․ «ԵՄ-ն և ԱՄՆ-ն վերադառնում են տարածաշրջան․ Հայաստանի համար պատմական պահ է»: